Արևմուտքի հետ ակտիվ երկխոսության ֆոնին Փաշինյանը մասնակցեց այս, իր էությամբ, հակաարևմտյան միավորման գագաթնաժողովին, ելույթ ունեցավ, դրա շրջանակում ունեցավ բազմաթիվ շփումներ, ինչպես նաև՝ հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։
«Հարավային Կովկասի փոփոխվող աշխարհաքաղաքականության շրջանակում Ֆրանսիայի՝ այդ ռեգիոնում դիրքավորման ջանքերը հաջողվում են, սակայն միմիայն մասամբ, քանի որ Ֆրանսիայի ռեսուրսներն ամեն դեպքում սահմանափակ են, իսկ Երևանը փորձում է հարաբերություններ կառուցել նաև մնացած ուժերի հետ։ Սա, կարծում եմ, կարող է որոշակի հակասությունների պատճառ դառնալ կողմերի միջև»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Այսօր Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հարցեր ուղղեցին «Արցախի Հանրապետության փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախահայերի վերադարձն Արցախ և այնտեղ անվտանգ ապրելը, ինչպիսի՞ տրամադրվածություն կա Արցախից բռնի տեղահանվածների շրջանում, արդյո՞ք նրանք միակարծիք են վերադարձի վերաբերյալ։
168․am-ի աղբյուրների համաձայն, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, որն իրեն դիրքավորել է՝ որպես ամերիկյան կողմից միջնորդ, գործարք է առաջարկում, որի էությունը կայանում է նրանում, որ այս փուլում ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը կանեն մեկական զիջում և կհրաժարվեն կարևոր դիրքորոշումից։
«Դրա համար ես անհամբերությամբ եմ սպասում այդ այցի ընթացքին՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում: Հետաքրքիր է, թե որքանով են կողմերն, այսպես ասած, պատրաստ հանդուրժել միմյանց բառապաշարը, ու իրականում ինչ կա թաքնված երկու պետությունների հարաբերություններում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ուղղակի նեղացածության ու պրետենզիաների ինչ-որ դրսևորումներ են, որոնք, սակայն, չեն վերածվում կոնկրետ քաղաքականության, մասնավորապես, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հանդեպ, քանի որ խնդիրը Ռուսաստանն է: Սա ընդամենն անողնաշար քաղաքականություն է: Իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում, ու մենք ստիպված ենք փորձել հասկանալ՝ ինչ-որ տրամաբանություն այդ քայլերում կա՞, թե՞ ոչ: Բայց պարզից էլ պարզ է, որ որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- վստահեցրեց քաղաքագետը:
«Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե փաշինյանական նեղ անձնական ամբիցիաներով, և հավուր պատշաճի փորձեր անցնող ամիսներին կազմակերպել հայրենիք-սփյուռք համաժողովը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանում հոկտեմբերի 28-31-ն անցկացվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։