ԵՄ-ն հաստատում է Հայաստանին տրամադրվող 200 միլիոն եվրոյի փաթեթը՝ գագաթնաժողովին ընդառաջ

ԵՄ պաշտոնյաները աշխատանքային այցով ժամանել են Հայաստան՝ վերանայելու ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգի առաջընթացը՝ հանձնակատար Մարթա Կոսի մարտի 19-20-ին նախատեսված այցին և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին ընդառաջ։ Եվրոպական կողմը հաստատել է երկրին տրամադրվող 202,5 միլիոն եվրոյի աջակցության փաթեթը։

Ըստ The Brussels Times-ի հրապարակման https://www.brusselstimes.com/belgium/1981787/eu-confirms-e200m-package-for-armenia-ahead-of-first-ever-summit ՝ բանակցությունների կենտրոնում եղել են տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավման հարցերը։ Չորեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովը տեղեկացրել է, որ քննարկումները ներառել են աջակցություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ԵՄ միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին զուգահեռ։

Ներկայացվել են ԵՄ աջակցության տարբերակները Հայաստանի հետ համատեղ սահմանված առաջնահերթ ծրագրերի համար, որտեղ քննարկվող ոլորտների թվում են եղել նաև առևտուրն ու հաղորդակցությունը:

Հայաստանի կառավարության հետ հաստատվել է «Հայաստանի դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում իրականացվող բարեփոխումների և ներդրումների վերջնական տեսքը, ներառյալ՝ 202,5 միլիոն եվրոյի երկրորդ մասնաբաժինը։

Կարդացեք նաև

202,5 միլիոն եվրոյի վճարման մասին նախապես հայտարարել էր հանձնակատար Կոսը՝ 2025 թվականի սեպտեմբերին կատարած այցի ժամանակ։ Ռազմավարական օրակարգը հիմնված է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որը հանդիսանում է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը կարգավորող շրջանակային փաստաթուղթը։

ԵՄ պաշտոնյաները վերահաստատել են նաև իրենց աջակցությունը Հայաստանի «ժողովրդավարական դիմակայունությանը»՝ ներառյալ առաջիկա ընտրական գործընթացի անձեռնմխելիության պաշտպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728