«Վերջին շրջանում հարվածները, որոնք ուղղված են մասնավորապես «Հեզբոլլահի» հրամկազմի չեզոքացմանը, այսպես ասած՝ կետային հարվածներ են իրականացվում Իսրայելի կողմից, ավելի հաճախակի են դարձել։ Պատճառն այն է, որ փաստացի 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդեցին Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, «Հեզբոլլահը» հանդես եկավ մի շարք սուր հարցերով, որոնք մինչև օրս էլ շրջանառվում են։ Հայտարարվեց, որ անպայման կպատասխանի Իսրայելին և միայնակ չի թողնի Գազայի պաղեստինցիներին»,- նշեց Գոռ Գևորգյանը։
«Իրանն այս գործողությամբ ավելացրեց իր կշիռը ռեգիոնում և աշխարհում, իրականացնելով լիովին կառավարելի ու բարդ հարձակման օպերացիա, որը տևեց 5 ժամ, սակայն պատասխան հարվածի հավանականությունը շատ քիչ է։ Սա է Իրանի օպերացիայի արդյունքը, քանի որ մնացած բոլոր որակումները և լուրերը տեղավորվում են հակաիրանական քարոզչության շրջանակում»,- ասաց նա։
Ի՞նչ սպասել այս հարթակից, արդյոք անհրաժե՞շտ էր Արևմտյան հարթակներում հրաժարվել Արցախից, ապա նոր միայն մասնակցել տարածաշրջանային բանակցություններին՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մանրամասնեց. «Իրականում, այս հարթակն այս պահին Հայաստանի համար բավականաչափ երկիմաստ է՝ և՛ հնարավորությունների, և՛ վտանգների տեսանկյունից, որովհետև այս պահին այս ձևաչափում Հայաստանի համար գլխավոր խնդիրը, նպատակն Իրանի համար հարթակ ապահովելն է»:
Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքի ժամանակ արևելագետ Գուրգեն Մելիքյանը ներկաներին դիմեց «հավերժական ժողովուրդ» արտահայտությամբ և բացատրեց, թե ինչու է այդպես դիմում։