«Հավանաբար տեղյակ եք, որ կեղծ եվրոպամետները Նիկոլի ցուցումով ուզում են օգոստոսի 23-ին գրոհեն 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա։ Նախատեսել էին հարձակվել Վեհարանի վրա, այս փուլում կարծես թե «զադնի» են դրել, Նիկոլին էլ չենք հասկանում՝ փախուստի մե՞ջ է, արձակուրդո՞ւմ է, կորել է, չկա, հիմա ուզում են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա։ Տեսան, որ աշխարհով մեկ խայտառակ կլինեն, եթե գրոհեն Վեհարանի վրա, որոշեցին այդ գրոհն ուղղել ռուսական ռազմաբազայի վրա, պատկերացրեք, էլի, ինչ խայտառակություն է՝ իշխանությունն իրենք են ու հարձակվում են Վեհարանի վրա»:
«Հարազատին դատի տվողին մենք կթողնե՞նք, որ գա այստեղ, միանշանակ ամբողջ ժողովուրդը դեմ է։ Եկեք պտտվեք ամբողջ Գյումրիում, Շիրակի դաշտավայրում և Հայաստանում՝ կտեսնեք, որ կասեն՝ ռուսական ռազմաբազան մեզ արդեն 70 տարուց ավելի պաշտպանում է՝ իր թերություններով հանդերձ»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ Արցախի օկուպացված տարածքներն իր խոսքում համարել է Ադրբեջանինը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց տեղեկություններով՝ օկուպացված և հայաթափված Արցախում «գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք դեռ թաքնվում են»:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «լքել է Հայաստանն ու մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնել ԱՄՆ-ում»: