ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին, մինչև հայտարարությամբ հանդես գալը, հույս հայտնեց, որ Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չեն գտնվի արկածախնդիրներ, որոնք կհանդգնեն Ալեն Սիմոնյանի՝ իրականության հետ կապ չունեցող «ասեղը թելել»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ հնարավոր չէր պատկերացնել ավելի նվաստացուցիչ հայտարարություն, քան՝ «Հայաստանը գնում է համարձակ զիջումների»։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպեսզի թաքցվի այս ստորացումը։
Այսօր խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ:
«Հեռու եմ այն մտքից, որ իշխանությունը չի գիտակցում իր քայլերի քաղաքական, իրավական կամ անվտանգային հետևանքները և այն, որ դրանք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահն ու իրենց տեսակով հակապետական գործողություն են: Իշխանությունն ինքն իրեն դրել է մի խաղի մեջ, որտեղ իսկզբանե պարտված է և նույնիսկ այս ամենը գիտակցելով երկիրը տանում է նոր մղձավանջի ճանապարհով` սեփական ժողովրդին վերածելով թշնամության թիրախի:դարձնում է թշնամու թիրախ՝ մտնելով խաղի մեջ, որում ի սկզբանե պարտված է»։