Իշխանությունը սեփական ժողովրդին դարձնում է թշնամու թիրախ՝ մտնելով խաղի մեջ, որում ի սկզբանե պարտված է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
«Իշխանությունը սեփական ժողովրդինԻշխանության նպատակը՝ Ադրբեջանին հանձնել հայտնի գյուղերը, ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեց և գնահատականներ հնչեցին: Սակայն կարևոր դրվագներից մեկը, թե ով և ինչու որոշեց, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից և, մասնավորապես,
Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերից, մնում է բաց:
Ասում են՝ այսպես կոչված, որովհետև այն ինչի մասին հայտարարվել է՝ սահմանազատման ու սահմանագծման, սահմանների ճշգրտման հետ որևէ առնչություն չունի, որովհետև դրա հիմքում ընկած իրավական-փաստաթղթային բազայի և քարտեզների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն չկա:
Եթե չկա համաձայնություն, ապա այստեղ սահմանների ճշգրտում ձևակերպման տակ փորձ է կատարվում բավարարել Ադրբեջանի պահանջները և հերթական միակողմանի
զիջումների գնալ:
Հանրության ճնշող մեծամասնությունն այս գործընթացը դիտարկում է որպես միակողմանի զիջում, հանձնում, որովհետև նախ իշխանության հռչակած
սկզբունքների տրամաբանությունը չի տեսնում, երկրորդ, իշխանությունը նախորդ տարիներին, նմանատիպ իրավիճակներում, արդեն հասցրել է այս սկզբունքով այլ
տարածքներ զիջել, կամ մարսել Ադրբեջանի կողմից բռնազավթածները և երրորդ, իշխանության նկատմամբ վստահության դիֆիցիտի պայմաններում, բնականաբար
իշխանության քայլերի նկատմամբ հավատ գոյություն չունի:
Բայց վերադառնանք հիմնական հարցադրմանը՝ ինչու որոշվեց սահմանների ճշգրտումը սկսել հենց Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց գյուղերից: Այն, թե ինչու է Ադրբեջանն ամեն ինչ անում, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսի վերոնշյալ 8 գյուղերից, միանշանակ պարզ է, որովհետև դրանց Ադրբեջանի վերահսկողութան տակ անցնելը չափազանց մեծ հարված է լինելու Հայաստանի կենսունակությանը, իսկ սա իր ծանր հետևանքներն է ունենալու ՀՀ և անվտանգությանը, և բանակցային դիրքերին, և
ենթակառուցվածքներին, և թե սոցիալ-տնտեսական վիճակին:
Այս ամենը հաշվի առնելով Ադրբեջանում հաշվարկել են, որ այդ գյուղերի հանձնումից հետո Հայաստանն այնպիսի բարդություններ և անլուծելի խնդիրներ կունենա, որ ստիպված կլինի մնացած մյուս հարցերում բավարարել ադրբեջանական պահանջները: Սա բերելու է ոչ միայն Ադրբեջանի ռեգիոնալ դերակատարման բարձրացմանը, այլ նաև Հայաստանի խոցելիության ճեղքվածքի:
Իսկ ինչու է Հայաստանի իշխանությունը գնում այս ճանապարհով: Ինչու, օրինակ՝ սահմանների ճշգրտումը չի սկսում Կութականից, Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից, Տեղից կամ Ներքին Հանդից, որովհետև 2021-23 թվականների ընթացում Ադրբեջանը փուլերով ագրեսիայի դիմել և ՀՀ ինքնիշխան մի շարք տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Հեռու եմ այն մտքից, որ իշխանությունը չի գիտակցում իր քայլերի քաղաքական, իրավական կամ անվտանգային հետևանքները և այն, որ դրանք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահն ու իրենց տեսակով հակապետական գործողություն են: Իշխանությունն ինքն իրեն դրել է մի խաղի մեջ, որտեղ իսկզբանե պարտված է և նույնիսկ այս ամենը գիտակցելով երկիրը տանում է նոր մղձավանջի ճանապարհով` սեփական ժողովրդին վերածելով թշնամության թիրախի:դարձնում է թշնամու թիրախ՝ մտնելով խաղի մեջ, որում ի սկզբանե պարտված է»։