Այս ամենը մեզ հետ փորձում են անել մի ավտոբուս անհայրենիք անհավատներ․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից կրկին դիմեց քաղաքացիներին, ասելով՝ ամիսներ շարունակ պնդում է, որ թուրքերն «իշխանազավթների» համար նոր հանձնարարական ունեն՝ վերացնել հայկական Սահմանադրությունը։

«Ձեզ, իհարկե, ամիսներ շարունակ խաբում էին՝ ասելով, որ «նման բան չկա, Սահմանադրության ո՛չ նախաբանը, ո՛չ էլ, առավել ևս, Անկախության հռչակագրին հղումը փոփոխության չի ենթարկվելու, դա ընդամենը սահմանադրական նորմերի կամ դրույթների փոփոխություն է, օրինակ, կառավարման ձև, պատգամավորների թվակազմ կամ ինչ-որ պատգամավորների լիազորությունների շրջանակ»։

Բայց, իհարկե, ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, ու ակնհայտ է, որ մայր օրենքի մեջ փոփոխության է ենթարկվում մեկ բան՝ անում են ամեն բան, որպեսզի որևէ բան չհուշի, որ դա հայկական պետականության Սահմանադրությունն է։ Այլևս ոչինչ չպիտի հուշի, որ կա հայկական պետության նպատակներ, սկզբունքներ, և, իհարկե, պետք է որևէ հիշատակում չլինի հայրենիքի սրբազան պատգամի մասին»,- խոսքն ուղղելով քաղաքացիներին՝ ասաց Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա, այս ամենը հրապարակային հանձնարարական է եղել Ալիևի կողմից, և ՀՀ-ում ծվարած «Ալիևի հպատակը» հանձն է առել այն կատարել։

Կարդացեք նաև

«Մի քանի օր առաջ ձեզ հրամցրեցին այն հանգամանքը, որ նոր Սահմանադրությունում բացակայելու է նախաբանը, հետևաբար՝ ՀՀ անկախության մասին որևէ հիշատակում։ Սա ամբողջովին այն նույն սխեման է, ինչպես կործանեցին Արցախի Հանրապետությունը։ Ձեզ ասում էին՝ պիտի իջեցնենք նշաձողը, արդյունքում՝ զրոյացրեցին Արցախի Հանրապետությունը։ Հիմա ձեզ ասում են՝ պիտի իջեցնենք հայկական Սահմանադրության նշաձողը, արդյունքում՝ զրոյացնելու են ՀՀ-ն։

Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հիշատակությունն իրավաքաղաքական նշանակություն ունի, եթե կա նախաբան, որը հիշատակություն է  պարունակում Անկախության հռչակագրի մասին՝ կա ՀՀ։ Եթե չկա այդ նախաբանն իր համապատասխան հղումով ՝վե՛րջ, վերջացած է ՀՀ-ն։ Այս ամենը մեզ հետ փորձում են անել մի ավտոբուս անհայրենիք անհավատներ»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031