Իրանը հրաժեշտ տվեց օրերս Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրանց մի շարք ուղեկիցներին։
Նախագահական ուղղաթիռի աղմկահարույց կործանման հետևանքով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի ողբերգական մահը ցնցեց ողջ տարածաշրջանը, ինչպես նաև աշխարհը։ Իրանի առանցքային պաշտոնյաների անակնկալ մահը միջազգային նշանակության իրադարձություն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրաննէական ազդեցությամբ միջազգային մասշտաբի խաղացող է՝Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և այլ ռեգիոններում։ Իրան-Իսրայել դիմակայության […]
Հայաստանի շուրջ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է թանձրանում նախօրեին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ադրբեջանա-իրանական սահմանին հանդիպումից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանմամբ և դրանից բխող հնարավոր մերձավորարևելյան զարգացումներով։
Իրանական լրատվամիջոցները նախօրեին հայտնեցին, թե Ռաիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։
Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը հաշված օրեր են մնացել։ Ռեգիոնալ շահագրգիռ երկրներից միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը դեռ պաշտոնական ուղիղ անդրադարձ չի կատարել ՀՀ առաջիկա եռակողմ շփումներին։
«Կարծում եմ՝ Իրանի ուղերձները հաշվի չառնելը կնշանակի մերժել իրական դաշնակցին և գնալ խոստումներ տվողների ետևից, խոստումներ, որոնց ներքո Հայաստանի համար որևէ լուրջ աջակցություն չկա թաքնված»,- նկատեց նա։
Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։