Կիվիրյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանության քայլերը պետության անվտանգությունն ապահովելու հարցում հաշվարկված չեն և բերում են փորձանքների, ուստի գնալով էլ ավելի հիմնավոր է դառնում այն պնդումը, որ այս իշխանությունն ուղղակիորեն իրականացնում է իր վրա դրված ծրագիրը, քանզի անհնար է համառորեն իրականացնել սխալ քայլեր, որոնք Հայաստանի համար դառնում են ճակատագրական։
«Սյունիքից մինչև Երևան վտանգի մեջ գալիս եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ Մհերը: Նրա հետ Երևանում պատահաբար հանդիպեցինք, բայց ցանկացավ իր մտահոգությունները փոխանցել:
Իջևանցի հարս եմ, լավ գիտեմ` ինչ է նշանակում Դիլիջանում պարեկ աշխատել, բայց պետք է անեք դա. Աննա Հակոբյան
«Իսրայելը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ ունի, խուսափում է նոր խնդիրներից և ուղիղ առճակատումից Իրանի հետ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը՝ վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները:
Բացասական վերաբերմունք ունեմ. Մխիթար Պապոյանը՝ ԲԴԽ հայտարարության մասին
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ այսօր Երևանում՝ Նկարիչների միությունում, կազմակերպվել է հերոս տղաների նկարների ցուցահանդես: Ցուցադրվում էին զոհված զինծառայողներին պատկերող գեղանկարները: Դրանք ներկայացրել էին ծնողները:
Եթե հայտնվեմ ԲԴԽ-ում, հայտարարության հետ կապված հարցերի պատասխանները կփորձեմ ստանալ. Արշակ Վարդանյան
Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց, թե ապրիլի 4-ին հանձնաժողովում ընդդիմության առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցածի առնչությամբ Գլխավոր դատախազին ուղղված իր դիմումն ինչ ճակատագիր է ունեցել:
Կարեն Անդրեասյանին հարցրեք, ես չգիտեմ՝ ինչ նկատի ուներ. Սերգեյ Չիչոյան
Իրավունք չունի ոչ ոք ընտրությունների նախօրեին դատավորի հասցեին նման բան ասի. Դավիթ Հարությունյան
Դատավորների ընդհանուր ժողովը ընտրում է ԲԴԽ դատավոր անդամի. ՈՒՂԻՂ
«ՀՀ-ն գտնվում է ներքաղաքական ճգնաժամի մեջ: Երկրի ներքաղաքական զարգացումները չունեն նպատակ, օրակարգ և ադեկվատ չեն մեր պետության ներքին սպառնալիքներին ու մարտահրավերներին»,- այսօր «Հենարան» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Անդրանիկ Քոչարյանի շնորհավորանքից հետո հիշեցի մայրերի վրա հարձակվող կարմիր բերետավորներին. Մանուկյան
Ադրբեջանցին առաջ է եկել, տեսել է մարդ չկա՝ հասել է Տեղի սահմանին. Գեղամ Մանուկյան
ՔՊ-ական պատգամավորները տեղյակ չեն ինչ վիճակ է սահմանին
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իրավիճակում ես կարևոր եմ համարում ներսում հասարակության համախմբման և հայկական աշխարհին ու Արցախի ընկերներին Արցախում և Արցախի շուրջ կատարվողի մասին տեղեկացնելու ուղղությամբ աշխատանքները, որպեսզի նրանք իմանան`ինչ է պետք անել և ինչ կարող են անել Արցախի համար։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին հակազդելու քաղաքականություն պետք է վարվի և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունների կողմից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը ներկայացրեց «Արցախի տնտեսության կորուստների» գնահատման երկլեզու զեկույցից հատվածներ:
«Քաղաքացի-պետություն հարաբերությունների մեջ Ալեն Սիմոնյանի վարքը միանշանակ ընդունելի չէ, էթիկայի կոպտագույն խախտում է, մարդկային առումով՝ ստորություն, և նորմալ երկրում Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի վարքը պետք է հանգեցներ հրաժարականի: Իրավական կողմը դեռ մի կողմ: Չի կարող այսուհետ այդ անձը Հայաստանը ներկայացնել ժողովրդավար երկրների հետ հարաբերություններում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի քրեական պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու փաստին:
Իմ հետ քրտնե՞լ ես, որ ապրանքս տանում ես. Զատիկն իմ հաշվին են անում Փաշինյանն ու Ավինյանը. առևտրական
Փաշինյանի երեխեն իմ երեխուց թանկ չի, ինքը թող իմանա, որ բանվոր դասակարգի շնորհիվ է ապրում. Քաղաքացի
Ավինյանի պապը չի տնկել էդ ծառերը, որ կտրում է, 2 կոպեկ ավել տան, սուպերմարկետի տեղ կսարքի, կտա
Որ ուզում եմ գոյությունս պահպանեմ, գի՞ժ եմ, գիժը 4 հատ դիպլոմ կունենա՞, գիժը գժանոցում ա. առևտրական
Տղա են՝ թող Ալիևի հարցերը լուծեն, երկիրը փրկեն, ոչ թե ապրանք գողանան. առևտրական
Ո՞նց չլացեմ, 50.000-ի ապրանք տարան. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացու ապրանքն առգրավել են
«Ստյոպա Սաֆարյանն՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի» գործով դատական վերջին նիստը. ՈՒՂԻՂ
«Երկրում պայթունավտանգ իրավիճակ է: Մթնոլորտն այնքան լարված է, իշխանություններն այնքան են պառակտել հասարակությանը, մարդկանց տրամադրել միմյանց դեմ, որ, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, պարզապես խայտառակություն է»,- «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Իմ խորին համոզմամբ՝ հասարակությունը չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում, և ոչ թե այն պատճառով, որ չի ուզում կամ քիչ է սիրում իր երկիրը, այլ՝ որովհետև այնպիսի միջավայր է ստեղծվել, որ դրանց վրա կարծես թե առաջնահերթ ուշադրություն չի դարձվում. չէ՞ որ հասարակությանը պետք է պետությունն առաջնորդի: Պետությունը պետք է ազդակներ տա՝ առաջինը որն է կարևոր մեզ համար»,- «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ընթացքում անդրադարձավ երկու օր առաջ հանձնաժողովի նիստում տեղի ունեցածին, երբ իշխանական պատգամավորները սպառնում էին ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։