Արցախի նախագահի հետ դիմելու ենք և գնալու ՀՀ պատկան մարմիններ. Նաhապետ Սարգսյան

Արցախի ներկայացուցչությունից նախագահ Սամվել Շահրամանյանի անունով նամակ կուղղվի ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե և ԱԱԾ, որպեսզի իրենց ընդունեն և փորձեն համատեղ ուժերով «արցախցի պաշտոնյաների թալանը ժողովրդին վերադարձնելու» գործընթաց սկսեն. Շահրամանյանի հետ փակ հանդիպումից հետո, ձեռք բերված պայմանավորվածությունը ներկայացրեց հանդիպմանը մասնակցած արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը։

«Երկար քննարկում ունեցանք նախագահի և պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ընդունելություն կազմակերպեն։ Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք»,-ասաց նա։

Նշենք, որ Արցախի ներկայացուցչության առջև մի խումբ արցախցիներ պահանջում էին նախագահ Սամվել Շահրամանյանից լուծել իրենց առջև ծառացած սոցիալական հարցերը ու դատախազության միջոցով օգնել քաղաքացիներին՝ վերադարձնելու «Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը»։

Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։

Տեսանյութեր

Լրահոս