Քննարկման ընթացքում ունեցանք նոր տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ. գերմանացի իրավապաշտպան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներն այսօր Ազատության հրապարակում դրված վրանային շտաբում ընդունել են գերմանացի մի քանի իրավապաշտպանների։

Հանդիպում-քննարկումից հետո գերմանական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Քնութ Ռաուֆուսին պատասխանեց լրագրողների հարցերին։

«Մենք Հայաստանում ենք՝ տեղեկանալու Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի բնակիչների վիճակին։ Դժբախտաբար, այս հակամարտությունը  միջազգային հանրության կողմից բավարար չափով ճանաչված չէ,- նշեց նա, ապա պատասխանելով 168am-ի հարցին, թե ինչու են շատ միջազգային կառույցներ այսօր աչք փակում այդ խնդրի վրա, հավելեց,- Ինչ էլ լինի պատճառը, անընդունելի է, քանի որ ԼՂ-ից բնակչության բռնի տեղահանման ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և ռազմական հանցագործություններ»։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցին՝ իրավապաշտպանն անընդունելի համարեց մեկնարկած կեղծ դատավարությունները։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930