ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում են քննարկվեն «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելու և«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հարցերը:
Քայլերթ. Ուսանողական շարժման անդամները իրենց դիմում-նամակները փոխանցում են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին ու գիտական խորհրդի անդամներին. ՈԻՂԻՂ
Մի փոքր շտկում մտցնեմ. մեր պայքարը ոչ թե անձանց դեմ է, այլ համակարգի, որը ծնում է հանցագործություններ։ Պայքարը բռնապետական համակարգի դեմ է, որն այս պահին շարունակում է գործել։ Մի պահ եկեք վերանանք անձերից. եթե համակարգը շարունակում է մնալ նույնը, ապա անկախ նրանից՝ այսօրվա անձինք կա՞ն, թե՞ ոչ, միևնույն է, այդ համակարգը ծնելու է նոր անձանց։ Հիմա Գլխավոր դատախազը նախկին ռեժիմի կողմից նշանակված անձ էր, այդ անձը հիմա էլ գործում է և այս ռեժիմին է մատուցում ծառայություններ, հետևաբար՝ մեր պայքարն ուղղված է քաղաքական կառուցվածքի դեմ։
«2015թ. Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտը 250 միլիոն դրամ էր, 2016թ.՝ 150 մլն, 2017թ.՝ 68 մլն, 2018թ.՝ 48 մլն, և արդեն գալիս է 2019-20թթ.՝ 8.5 մլրդ կազմում է 2019թ. բյուջեի դեֆիցիտը, և 2020թ. նախատեսվում է 9.1 մլրդ դրամ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով՝ դա աննախադեպ մեծ ցուցանիշ է:
ԵՊՀ-ում արդեն 13 օր շարունակվում է դասադուլը: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները չեն վերադառնում լսարաններ, պատճառը՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների պարտադիր բաղադրիչը հանելու նախագիծն է: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Թադևոս Տոնոյանը ուսանողների ընտրած պայքարի ձևը՝ դասադուլը, այս պահին ահեռանկարային է համարում և կոչ է անում իր ուսանողներին վերադառնալ լսարաններ: Թադևոս Տոնոյանը ԿԳՄՍ նախարարի և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի քննարկումներին հետևել է առցանց: Ասում է՝ իրեն չեն բավարարել ո՛չ հարցադրումները, ո՛չ պատասխանները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանների՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:
«Ինձ ոչ ոք չի հրավիրել և ոչ մի համաձայնություն չի եղել». Սեյրան Օհանյան
Դատարանը հրապարակում է դատախազին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
«Մե՞նք ենք հորդորել, որ ուսանողները դասադուլ անեն, որ հիմա էլ հորդորենք վերադառնալ լսարաններ: Եկեք միասին հիմա մոտենանք ուսանողներին և, ինչպես նախարարն ասաց, հորդորենք վերադառնալ, եթե իմ հորդորին ականջալուր լինեն, ես ցանկացած դասապրոցեսի տուժելուն դեմ եմ, ես այն ժամանակ էլ չէի ուզում, որ դասապրոցեսը տուժեր, չնայած միացել եմ հեղափոխությանը, ցավոք: Եթե ես հիմա հորդորեմ, կստացվի, որ ժամանակին հորդորել եմ, որ ոտքի կանգնեն, իսկ այդպիսի բան չկա»:
«Սրան կարելի է ցանկացած անուն տալ, բայց ոչ դատարան». Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ, բայց խաբվել են այստեղ գալով, արտահայտելով իրենց բոլոր ցավերը: Գուցե 30 կամ 70 տարվա իրենց մեղքերն են արտահայտում, ցավալի է, իրենց համար պետք է մի բան կազմակերպել, որովհետև իրենց ցավերը պետք է արտահայտվեն, բայց՝ ոչ այստեղ: Ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը»,- ասաց նա:
«Այդ գործը գտնվում է քննության փուլում և պետք չէ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ես ոչ մի բանի չեն հետևում, կամ, որ պետք է հետևեմ Հայաստանում իրականացվող բոլոր ընթացակարգերին և պատշաճ իրավական գնահատականներ տամ»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն բացարկ հայտնելու միջնորդության հիմքերին, թե չի հետևել քննիչների գործողություններին, ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
«Սա դատավոր Աննա Դանիբեկյանի նոր հայրենիքն է». Սարգիս Քլոյան
«Պաշտպանության կողմը չի կարող գետի հունը փոխել». Սեդա Սաֆարյան
«Դատախազությունը մեղադրանքը հաստատելու պահից հստակ դիրքավորվում է մեղադրանքը պաշտպանելու կողմում: Դատախազը դատարանում կողմ է, հետևաբար՝ մեղադրել նրան ու բացարկի միջնորդություն ներկայացնել իր մեղադրանքը պաշտպանելու հարցում, անիմաստ է»,- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդության վերաբերյալ տեսակետ հայտնելիս ասաց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
«Հիմա եթե մարդը դաջվածք է արել բանակում կամ բանտում, նա համարվելո՞ւ է քրեական ենթամշակույթ կրող, պարո՛ն նախարար, պարզ ասե՛ք». Արտյոմ Ծառուկյան
Վարդգես Գասպարին, նիստերի դահլիճից հեռացվելուց հետո, պառկել է դատարանի միջանցքում
«Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ քրեական հեղինակությունները սպանություններ են արել և սերտաճած են եղել իշխանություններին՝ տարբեր մակարդակներում». Նազելի Բաղդասարյան
Քրեական աշխարհում այս օրենքի ընդունումից հետո ի՞նչ է տեղի ունենալու. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռուստամ Բադասյանին
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի», վերաբերյալ օրենքի նախագիծը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման):
«Մենք Շենգենյան վիզա ունենք, հիմա ինչո՞ւ ենք մի հատ էլ Դանիայի հետ նման համաձայնագիր վավերացնում». Սերգեյ Բագրատյանը՝ Ավետ Ադոնցին
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Նախարարը դասախոսներին նույնիսկ չէր լսում». ԵՊՀ ուսանող
««Գնացեք` համոզեք Ձեր ընկերներին»-ը կառուցողական քննարկում չէ». ԵՊՀ դասախոս
«Էստեղ կա ռեալ կոռուպցիոն ռիսկ. պատկերացրե՛ք, երբ մենք էլ չենք լինի…». Լուսինե Բադալյան
«Սա մոնոպոլիա է. ստացվում է՝ նախարարության գնած դեղի մասին ԶԼՄ-ները կարող են առավոտից երեկո խոսել, դա գովազդ է». Քրիստինե Պողոսյանը՝ կառավարության ներկայացրած նախագծին դեմ է:
«Չեմ հասկանում, թե դեղատոմսով տրվող դեղերի համար ինչի՞ եք ցանկանում գովազդ անել». Քրիստինե Պողոսյանը՝ Առողջապահության փոխնախարարին
«Գործարարներից բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ սահմանին անհարկի ձգձգումներ են լինում». Սերգեյ Բագրատյան
Ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները. ՈՒՂԻՂ