Որո՞նք են մազերի առողջության համար կարևոր մթերքները. դիետոլոգի անդրադարձը
Քաղցր սնունդն ու բուսական յուղը լավագույնս չեն ազդում մարդու արտաքինի վրա, ասել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգը։ Ըստ shantnews-ի՝ Մոսկվա 24-ի հետ զրույցում նա անվանել է մազերի համար վնասակար և առողջարար մթերքները։
Մազերի առողջությանը վնաս են հասցնում բոլոր այն մթերքները, որոնք խախտում են հյուսվածքների սնուցումը և բորբոքում են առաջացնում, բացատրել է Գինզբուրգը։ Ամենավնասակարը, նրա կարծիքով, քաղցրավենիքներն են և նույնիսկ մեղրը։ Սննդաբանը կարծում է, որ դրանք զգալիորեն փչացնում են մազերի ու մաշկի տեսքը։
Ըստ Գինզբուրգի՝ մազերի համար վնասակար մթերքների վարկանիշում երկրորդ տեղում է մարգարինն ու բուսական յուղը։ Նա նշել է, որ շատերը սովոր են բուսական յուղերն օգտակար համարել, սակայն դա այդպես չէ արևածաղկի ձեթի դեպքում։ Նրա կարծիքով՝ արժե հրաժարվել այս յուղից՝ հօգուտ ձիթապտղի յուղի։
Նա նաև հորդորել է սննդակարգից բացառել երշիկեղենը, նրբերշիկը։
Վատ են ազդում մազերի վիճակի նաև աղի մթերքները։
«Վնասակար է աղի ծովատառեխը։ Աղի ավելցուկը վնասակար է նույնիսկ առողջարար մթերքների տրամաբանությամբ. թթուները նաև առաջացնում են մաշկի վաղ ծերացում և վատթարացնում մազերի վիճակը»,- զգուշացրել է բժիշկը։
Առողջ և գեղեցիկ մազերին, նրա կարծիքով, նպաստում են ծովային ձկները, հատապտուղները, մրգերը, վարունգը, լոլիկը, պղպեղը, դդումը և արևելյան համեմունքները։ Օգտակար է նաև թթու կաթնամթերք և բարդ ածխաջրեր ուտելը։
«Իդեալական է կեֆիրով մյուսլին: Եթե այնտեղ հատապտուղներ ավելացնեք, կստանաք մազերի կոկտեյլ», – ամփոփել է Գինզբուրգը: