Հայաստանը Համաշխարհային բանկից 22.6 միլիոն եվրո վարկ կվերցնի

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը 22,6 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ վարկ կտրամադրի կրթության ոլորտը բարելավելու համար։

Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները՝5 փունջ գործողություններ, որոնք լիովին համահունչ են Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին։

«Առաջին գործողությամբ՝ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի և կվերակառուցվի, կհամալարվի անհրաժեշտ գույքով։ Խոսքը Երևանի թիվ 139 ավագ դպրոցին,Աշտարակի, Արտաշատի և Վանաձորի ավագ դպրոցների մասին է։

Երկրորդ գործողությամբ՝ կարիքների գնահատման հիման վրա 200 հանրակրթական կրթական հաստատություններում նոր լաբորատորիան կհիմնվեն։ Կառավարության ծրագրով՝ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում պետք է ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Նախորդ ծրագրով 107 դպրոցներում այդպիսի լաբորատորիներ ստեծվել են։

Երրորդ գործողությամբ պետք է ստեղծվի 80 նախակրթարան։ Նախատեսվում է նախակրթարանների տարածքի վերանորոգում, անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերում, նախակրթարանում ընդգրկված դաստիարակի վերապատրաստում։ Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին։

Չորրորդ գործողությամբ՝ նույնականացվի և կփորձարկվի տվյալների վիզուալիզացիայի գործիքները և առանձնահատկությունները։ Խոսքը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացման մասին է։

Հինգերորդ խումբ գործողությունները ուղղված են բարձրագույն կրթության համակարգին։ Նախատեսվում են, որ ԳՏՃՄ (STEM) հինգ ծրագրեր կիրականցվեն, որը կնպաստի բուհերի կրթական գործունեության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը»,- ասաց Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս