Գ. Գևորգյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը գնում է պետականության հիմքերի թուլացման՝ այդ համատեքստում վարկաբեկելով հերոսներին, արժեզրկելով ազգայինը, իսկ իշխանության կողմից որևէ իրականացվող քայլ կապ չունի սիրո և հանդուրժողականության հետ։ «Սա սեր չէ, թեև նա իրեն համարում է մեր փրկիչը, համարում է, որ մեզ փրկել է նախկիններից, ասում է, թե սիրո հեղափոխություն է արել՝ մոռանալով, որ իր առաջին բառը եղել է՝ «մերժել»: Իսկ հարց չի՞ առաջանում, թե մերժելով՝ էդ ե՞րբ են սիրել»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ զրուցել ենք Հանրային խորհրդի կազմից դուրս գալու պատճառների, սպասվող թանկացումների, Dimum.am-ի գործարկման, «սև ուրբաթ»-ի և այլ հարցերի շուրջ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ԵԺԿ համագումարի ժամանակ հայտարարել էր, որ արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում: «Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել է Երրորդ նախագահը:
«Ընտանեկան օրենսգիրքն ու այլ իրավական ակտեր տալիս են որդեգրման կարգ, որևէ խոսք՝ սեռական փոքրամասնության կամ ԼԳԲՏ համայնքի մասին, չկա: Անգամ արգելքների, բացասական եզրակացություն տրամադրելու դեպքում սեռական փոքրամասնություն հանդիսանալու հանգամանքը չի նշվում՝ որպես արգելող չափորոշիչ»,- 168.am-ին ասաց փաստաբան Տիգրան Գրիգորյանը:
Իմ կարծիքով՝ այս քրեական գործը պետք է դուրս լինի ոստիկանության ազդեցությունից, ոստիկանությունը պետք է ծառայողական քննություն անցկացնի՝ պարզելու համար ոչ միայն հանցագործությունը կատարողներին, այլ նաև այն բացթողումները, որոնց հետևանքով նման բան է տեղի ունեցել։
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին նամակ հանձնելուց անցել է 2 օր: Դիմողները դեռ պատասխան չունեն, սակայն չեն շտապում եզրահանգումներ անել, ասում են՝ քանի որ ըստ կանոնակարգի՝ 3 աշխատանքային օրում պետք է պատասխան տան, իսկ այդ օրը լրանում է երկուշաբթի, կսպասեն: Նախաձեռնող խմբի անդամների նամակում մասնավորապես ասվում է, որ ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց Համալսարանում: Սպասելու ընթացքում, սակայն, խումբը ձեռքերը ծալած չի նստել:
Բլից՝ Արթուր Վանեցյանի հետ
Ուսանողները վերսկսում են բողոքի ցույցերը. որո՞նք են ուսանողների հետագա քայլերը. ՈՒՂԻՂ
Երևանի ավագանու ԲՀԿ անդամները ներկայացնում են 2020 թ. ավագանու բյուջեն
«Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես իրեն անվանեց չարիք». Միհրդատ Մադաթյան
Ի՞նչ է նշանակում ինքն իրեն համեմատել Քրիստոսի հետ. Մադաթյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Սերժ Սարգսյանի ելույթը՝ ԵԺԿ համաժողովում, Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Միլանում. քննարկում. ՈՒՂԻՂ
Միհրդատ Մադաթյանը՝ ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի և Նիկոլ Փաշինյանի Միլան կատարած այցի մասին. ՈՒՂԻՂ
Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:
Այո՛, չեն դառնում, և դա այն թիրախներից մեկն է, որին մենք անընդհատ խփում ենք. չի կարելի այդպես շարունակել։ Սկսած կառավարության կառուցվածքը փոխելուց՝ վերջացրած անցումային արդարադատություն անելը, իրականություն չդարձավ։ Հեղափոխությունը քաղաքացիների մոտ ստեղծել է բարձր սպասումներ, որ հիմա ամեն ինչ փոխվելու է, և այդ սպասումները եղել են այդ խոստումներով՝ կարմիր գծերի, արագաչափերի վերացում, սուպերվարչապետական համակարգից հրաժարում։ Բայց եթե այդ ամենը չի արվում, դա քաղաքացիների մոտ առաջացնում է հիասթափություն։
«Սերժ Սարգսյանի ելույթից հետո ես համեմատության եզրեր գտա դը Գոլի հետ, ում քաղաքական կենսագրությունը հաեմատելի է Սարգսյանի ունեցած կենսագրության հետ։ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ իր խնդրանքն է, որ ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագիրն արագ ստորագրվի: Սա նշանակում է, որ իշխանությունները չեն կարողանում հասնել դրան, և դա անում է ընդդիմության հիմնական առաջնորդներից մեկը, որը մերժվել էր 1 տարի առաջ։ Սերժ Սարգսյանը բարձր ամբիոնից դիմեց Ադրբեջանին՝ ասելով, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք լսում ենք լղոզված հայտարարություններ»,- ասաց նա։
«Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էլ է «չարիք» եղել». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
Հայ հանրությունը սոցիալական ցանցերում քննարկում է Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը:
Խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին փողոցում՝ այրվում է «Դոլմամա» ռեստորանի և հարակից շենքի տանիքը։ Սկզբում կրակը սկսվել է «Դոլմամայի» հարևանությամբ գտնվող շենքի տանիքում, այնուհետև տարածվել է «Դոլմամայի» շենքի տանիքի ուղղությամբ։ Այս պահին ժամանել են հրշեջները և փորձում են մարել կրակը։ Այստեղ է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Վովա Վարդանովը` Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության մասին. ՈՒՂԻՂ
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԱԱԾ նախկին տնօրեն, Հյաաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն է: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 22:00-ին:
Պետք է գործադիր իշխանությունը դադարի հարձակվել դատական իշխանության վրա՝ բառի բուն իմաստով, այդ թվում՝ արգելափակել դատարանները, և այլն, որից հետո նոր հանդարտ միջավայրում կարելի է խոսել բարեփոխման մասին: Բարեփոխումը և հեղափոխական նպատակահարմարությունը համատեղելի չեն:
«Համահայկական հայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ քրեական հեղինակությունների համար Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը Հայաստանում չի կարող աշխատել։
«Տուրիզմի ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է առկա, պետությունը պետք է դա վաղուց իրականացներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը՝ անդրադառնալով տուրիզմի ոլորտում օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը:
«Ողջունելի է, որ լիբերալների մտածելակերպը ձախողվեց, և կառավարությունը գնաց նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացման՝ մոտ 23 տոկոսով, ինչը աննախադեպ էր վերջին 30 տարիներ համար: Առաջին անգամ է, որ մեր նվազագույն աշխատավարձը հավասարվում է նվազագույն սպառողական զամբյուղի մեծության հետ»,- 168.am-ի հետ զրույցում նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին խոսելիս՝ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». ՈԻՂԻՂ
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները 3 օրով դադարեցնում են դասադուլը: Նրանք այսօր իրենց մասնաշենքից երթով գնացին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին և Գիտական խորհրդին հանձնելու համար իրենց նամակները: Ուսանողների նամակում մասնավորապես ասվում է, որ ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց համալսարանում:
«ԿԳՄՍ նախարարը բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան
«Մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների հաշվում է իրականացվել, կատարվել են ստուգումներ, արդյունքում գումարային սակագինը կազմել է 180.174 դրամ/խմ»,- Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման մասին հարցը քննարկելիս` ներկայացրեց ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:
«Դասադուլը կդադարեցվի 3 օրով». Գևորգ Գյուլումյան