Ալիևը պահանջում է ամբողջ Արցախը, Փաշինյանը համաձայն է

Մյունխենում ամերիկյան պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ, ապա նրանց հրապարակային բանավեճը հերթական կորսված հնարավորությունն էր Հայաստանի և Արցախի համար։

Փակ դռների հետևում Ալիևը Փաշինյանին առաջարկել է ադրբեջանական անցակետ դնել Արցախի մուտքի մոտ, իսկ հայկական կողմից որևէ արձագանք չկա։ Երբ Ալիևն ընդունում է, որ հայկական կողմի նոր առաջարկները քայլ առաջ են, նշանակում է՝ Երևանը համաձայնել է հերթական զիջումներին։

Շատ ավելի ամոթալի ու ստորացուցիչ էր, իհարկե, Փաշինյան-Ալիև բաց քննարկումը։ Ադրբեջանի նախագահը Հայաստանը որակեց որպես ագրեսոր և օկուպանտ պետություն՝ փորձելով հիմնավորել, թե ինչու են հարձակվել Արցախի վրա, իսկ Փաշինյանն այդ թեզը ոչ միայն չօգտագործեց Ադրբեջանի դեմ, այլև մի բան էլ հիմնավորեց Ալիևի պնդումները՝ նշելով, թե նա առաջնորդվում է վրեժով, այսինքն՝ հայերից վրեժ լուծելու առիթ ունի։

Ոչ մի հիշատակում Հայաստանի տարածքների զավթման, ռազմական հանցագործությունների, ռազմագերիների, Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության մասին։ Ասես խոսեր մի երրորդ երկրի ղեկավար։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728