Իշխանության թիրախը Գրիգորի Խաչատուրովի միջոցով Սեյրան Օհանյանին և մյուսներին հասնելն է. Արմեն Մինասյան
Հայաստանի իշխանությունը վերջին 4-5 տարվա ընթացքումհետևողական քաղաքականություն է վարում արժեզրկելուպետականության համար կարևորություն ունեցող որոշակի արժեքներ՝ եկեղեցի, պետական ինստիտուտներ, այդ թվում և՝ անձանց,ուստի հենց այս համատեքստում է տեղավորվում 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ Գրիշա Խաչատուրովին ձերբակալելու այս իշխանության որոշումը, որովհետև Գրիշա Խաչատուրովը պատահական դեմք չէ, ունի հնչեղ ազգանուն, հաջողակ գեներալ է, որի ուղղակի վաստակն է 2020 թվականի տավուշյան մարտերի հաղթանակը։
168 TV-ի եթերում, խոսելով գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելու և դատարան կալանքի միջնորդություն ներկայացնելու որոշման մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ հավելելով.
«Ակնհայտ է մի բան՝ գործ ունենք ոչ թե իրավական, այլ բացառապեսքաղաքական խնդրի հետ։ Ենթադրում եմ, որ իշխանության թիրախը ոչ այնքան Գրիշա Խաչատուրովն է, այլ նրա միջոցով մյուսներին և առաջին հերթին Սեյրան Օհանյանին հասնելը։ Վստահ եմ սակայն, որ Խաչատուրովի հաշվարկով ձախողվելու են»,- ասաց Մինասյանը։
Քաղաքագետը նաև հիշեցրեց՝ 2018 թվականից մինչ այսօր հասարակությունն անընդհատ լսում է բարձրաստիճան զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին, որոնք, սակայն, օրինական ուժի մեջ մտած դատավճռի այդպես էլ չեն հասել այս 4 տարիների ընթացքում, հետևապես միակ եզրահանգումն է՝քրեական գործեր հարուցելով՝ իշխանությունն ընդամենը հասարակությանն է կերակրում. ի վերջո, ցանկացած շոու հասարակությանը դուր է գալիս։
«Պետք է արձանագրել, որ այս պահի դրությամբ կալանավորվածմիակ բարձրաստիճան զինվորականը, Նիկոլ Փաշինյանի օրոք աշխատած պաշտոնյան՝ Դավիթ Տոնոյանն է»,- ընդգծեց Մինասյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։