«Երեկոյան ամեն ինչ կասեմ». Վահան Քերոբյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ Ամուլսարը կշահագործվի, և այսօր ժամը 17։00-ին 250 մլն դոլարի փաթեթ են ստորագրելու։
Նիստի ավարտից հետո լրագրողները փորձեցին հանքի շահագործման վերաբերյալ մի քանի հարց ուղղել Վահան Քերոբյանին, մասնավորապես մատնանշելով, որ, օրինակ, Ջերմուկում ավագանու որոշում կար, որ հանքը չի շահագործվելու։ Սակայն Վահան Քերոբյանը որևէ հարցի չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե այսօր երեկոյան նախատեսված փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո կպատասխանի լրագրողներին հետաքրքրող հարցերին:
«Այսօր երեկոյան ամեն ինչ կասեմ»,- նշեց Վահան Քերոբյանը և արագ հեռացավ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում