«Իրավունք չունենք խաղալ այն խաղերը, որտեղ ընդամենը խաղաքարտ ենք, խաղաքարտը միշտ զոհաբերում են». Արման Աբովյան

«Մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ պայմանական արևելքն ու արևմուտքը ամենօրյա ռեժիմով ավելի ու ավելի են բարձրացնում խաղադրույքները»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ բավական է միայն լսել Ռուսաստանի նախագահի ուղերձը և ի պատասխան՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը.

«Այո, առճակատումն ունի միտում ավելի խորանալու, այլ կերպ ասած՝ այն գործընթացը, որին մենք ականատես ենք լինում, ունի միտում ձևավորել նոր, 3 հիմնական իրողություն՝ լոգիստիկ, էներգետիկ և ռազմական:

Մենք իրավունք չունենք խաղալ այն խաղերը, որտեղ մենք ընդամենը խաղաքարտ ենք, որովհետև խաղաքարտը միշտ զոհաբերում են»:

Կարդացեք նաև

Արման Աբովյանն անդրադարձավ նաև Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայմանը և դրանց իրական նպատակներին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս