«Պետք է անալիզ անել՝ իմանալ ՍԴ դատավորների սխալն ու ճիշտը ». քաղաքացիները՝ հանրաքվեի մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ տեղյակ չէ, թե ինչպես են հարկ վճարողները վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոն տպելու հորդորներին:
168 Մամուլի տեսություն
ՔՈ-ն՝ հանրաքվեի, ներքին և արտաքին քաղաքականության մասին:
Բագրատ Ասատրյանը՝ ՀՀ տնտեսության վիճակի և սպասվող մարտահրավերների մասին:
«Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի մասին քննարկում։
Մենք հենց առաջին օրվանից դատապարտել ենք այդ թեզը, որովհետև դա հեռանկար չունեցող և անհասկանալի դիրքորոշում է: Ինչ վերաբերում է Ալիևի և, ընդհանրապես, ադրբեջանցիների հայատյացությանը, դա նորություն չէր, դա ակնհայտ է: Եվ ամենակարևորը` այս հանդիպումը ևս մեկ անգամ մեր ժողովրդին մտածելու տեղիք է տալիս: Բոլոր այն շրջանակները, ովքեր ցանկանում են հասարակությանը պատրաստել խաղաղության և կարծում են, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հարցի լուծմանը, ևս մեկ անգամ խորհելու, մտածելու պատճառ և տեղիք ունեն:
«Այսօրվա հիմնական քննարկման թեման, իհարկե, արձանագրած 13 զոհերի հանգամանքն էր, բայց նաև խոսել ենք բանակում առկա խորքային խնդիրների մասին, որոնցից է նաև բանակի նկատմամբ վստահության բարձրացումը։ Դրա համար նախ անհրաժեշտ է, որ եղած դեպքերի մեղավորները պատժվեն, իսկ դրա համար էլ նախ անհրաժեշտ է, որ բանակի ղեկավարությունը դեպքերին պատշաճ արձագանքի»,- ասաց Գորգիսյանը։
168 Լրահոս
Լրագրողների հետ հանդիպմանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձավ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման ուշագրավ պահերին՝ հայկական կողմի արտահայտած և չարտահայտած դիրքորոշումներին:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով պետական բյուջե վերադարձրած գումարներին, որոնց մասին վարչապետը բազմիցս բարձրաձայնել է և հարցին՝ արդյո՞ք այդ գումարների վերադարձը պետական բյուջե թափանցիկ է, և դրա վերաբերյալ ինչպե՞ս կարող են տեղեկատվություն ստանալ, նշեց, որ հարցը շատ անսպասելի էր, քանի որ բյուջեում արտացոլվում են միայն մուտքերը ճիշտ այնպես, ինչպես կարգավորումներով նախատեսված է։
«Ներքաղաքական թունավոր մթնոլորտը տեղափոխվել է բանակ»
«Չասվեցին բազմաթիվ բաներ, ավելին, Ալիևը հեգնանքով հիշեցրեց ինքնորոշման մասին». Հովհաննես Սահակյան
«Հայկական կողմի՝ փուլային տարբերակի գնալու ցանկությունը հնարավոր չէր տեսնել այդ քննարկմանը»
«Հրայր Թովմասյանը ո՛չ ՀՀԿ-ին է սատարում, ո՛չ «Իմ քայլ»-ականներին». Արտաշես Գեղամյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադաձավ նաև վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում զոհերի մեծ թվին: Ըստ պատգամավորի՝ կատարվածը բանակում առկա բարձիթողի վիճակի հետևանք է, և պետք է տեղի ունեցած կոնկրետ դեպքի համար տվյալ զորամասի հրամանատարությանն ամենախիստ պատասխանատվության ենթարկել:
«Երբ ես ելնում եմ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու, ոչ թե մտածում եմ, որ ելույթս իրավաբանորեն խոցելի չլինի, քաղաքական առումով խոցելի չլինի, այլ՝ թե այսօր երեկոյան քանի ֆեյք է հարձակվելու իմ, իմ ընտանիքի անդամների ուղղությամբ: Եվ ես միակը չեմ: Այսօր քաղաքական այլախոհությունն ուղղակի դարձել է իշխանության թշնամին: Այս մթնոլորտի համար իշխանությունն է պատասխանատու»,- երկրում տարածված ատելության խոսքին անդրադառնալով՝ տեսակետ հայտնեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Սահմանադրությունում փոփոխություն մտցնելու նախագիծն ԱԺ քննարկման դնելուց մոտ 2 շաբաթ անց էլ շարունակում է հիշեցնել խմբակցության դիտարկումն այն մասին, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ նախաձեռնության հեղինակները պետք է հանրությանը հայեցակարգ ներկայացնեին, ինչի արդյունքում մարդիկ պետք է իմանային, թե սահմանադրական փոփոխություններն իրենց ուր են տանում, ուր են տանում պետությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ աշխատանքային փակ քննարկման ժամանակ անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ բանակում պաշտոնանկությունների մասին հարցին:
Մեկնարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ
Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր էլ կստորագրի ՍԴ-ի վերջին 20 տարվա բոլոր այն որոշումները, որոնք ստորագրել է։ «Ես Ձեր կողմից վկայակոչված, իբր, կեղծված ընտրությունները դակելու գործով զեկուցող դատավորներից մեկն եմ։ Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ով էլ՝ վերահսկող, ուստիեւ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք, թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է հերյուրանքներ տարածել։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ վերջին 20 տարում ՝ այսօր էլ կստորագրեմ»,- հայտարարեց Ֆելիքս Թոխյանը՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ կարող են լրագրողին մեղադրել նաեւ Քենեդու սպանության մեջ։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկում է տեղի ունեցել՝ կապված Զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի հետ, որից հետո վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ. «Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է՝ այս դինամիկան պահպանել:
Սպաներին պատժելուց բացի, շրջաբերականներ ենք տարածում. Արտակ Դավթյան
«Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ Շահե Աճեմյանը և ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ բանակում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Աշխատանքներ են տարվում բանակում արտոնյալների ուղղությամբ. Արտակ Դավթյան
Փորձագետները՝ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման և Սահմնադրական հանրաքվեի մասին. ՈՒՂԻՂ
Հովհաննես Սահակյանը` Ալիև-Փաշինյան հանդիպման և հանրաքվեի մասին. ՈՒՂՒՂ
Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպում, ադրբեջանական կողմի և մամուլի արձագանքը. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկումը: