Փաշինյանի դատավորները՝ խամաճիկ ու անօրեն

Փաշինյանի և նրա ուղղորդմամբ՝ ուժային կառույցների բացեիբաց հարձակումները դատական համակարգի և առանձին դատավորների դեմ հաշվվում են հարյուրներով։ Նա էր, որ իր համար անհաճո դատական ակտից հետո հակասահմանադրական կոչ արեց կողմնակիցներին՝ արգելափակելու դատարանների մուտքերը։

Նա էր, որ դատական, այսպես կոչված, բարեփոխումների անվան տակ վերակազմակերպեց համակարգն այնպես, որ ստեղծվեն կալանք տվող դատարաններ, որոնց հիմնական գործառույթն իր քաղաքական ընդդիմախոսներին ազատությունից զրկելն է։ Երբ իր իսկ կողմից նշանակված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ինքնուրույնություն դրսևորեց, նրա դեմ արշավ սկսեցին և հեռացրին։

Մի առանձին պատմություն էր Սահմանադրական դատարանի նվաճման գործողությունը, որը տևեց մեկուկես տարի և ավարտվեց միայն պատերազմի օրերին։ Հնարավոր բոլոր ձևերով տապալելով սահմանադրական կարգը՝ Փաշինյանը գրպանային խմբակցության միջոցով նշանակել տվեց իր նախընտրելի դատավորներին, հիմա էլ նրանց հետ պարբերաբար հանդիպում և ցուցումներ է տալիս։

Իր հավատարիմ զինակից Կարեն Անդրեասյանին կարգել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ և նրա ձեռամբ հերթով ազատվում է ինքնուրույնություն և արդարամտություն ունեցող բոլոր դատավորներից։ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների անկախությունը երաշխավորելու փոխարեն՝ վերածվել է պատժիչ մեքենայի։ Ընդ որում, Փաշինյանն իր այս մտադրությունը երբեք չի էլ թաքցրել։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս