«Այո՛, ես Հայաստանի վարչապետն եմ. ստացվում է՝ նստել, մեքենա եմ քշում, որի պագրիշկեն վրայից թռնում ա». Նիկոլ Փաշինյան

Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, թե Հայաստանում կադրային խնդիր կա, համայնքի ներկայացուցիչներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմներ են գործածում, որպեսզի Հայաստանից կադրերի արտահոսք չլինի, և առհասարակ նման մեխանիզմներ ունե՞ն։

«Յուրաքանչյուր ընտանիքում այս կամ այն իրավիճակում նայում են հորը, թե այս վիճակում ի՞նչ պետք է անի, ընտանիքի մեծն էլ իր հերթին՝ նայում է ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք էլ իրենց անելիքներն իմանան։ Հիմա, ըստ Ձեզ, ո՞րն է  մեր անելիքը, մանավանդ որ, մենք այն պետությունների շարքին ենք դասվում, որ երկրի ներսում ավելի քիչ բնակիչ ունենք, քան սփյուռքում»,- հետաքրքրվեց համայնքի ներկայացուցիչը։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե անկեղծ ասի, ապա Հայաստանում ապրելը, աշխատելն ու ստեղծագործելն ավելացված արժեք ստեղծելն է, որի արդյունքում Հայաստանի պետական բյուջեն ավելի մեծ կլինի, ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ կլինեն, և այլն։

«Կադրային հարցն ինչո՞ւ է այդպես, որովհետև երբ աշխատավարձը ցածր է, մարդը գիտի, որ ինքն իր մասնագիտությամբ ու կարողությամբ շատ ավելին կարող է վաստակել, եռակին կարող է վաստակել։ Երբ նա չի կարողանում դա անել Հայաստանում, պարզ է, որ որոշում է անել ուրիշ տեղում։ Սա է պատճառը, որ մենք դատավորների աշխատավարձն ենք բարձրացնում, դատախազների, քննիչների։ Ձեր ասած լավ իրավաբանն ի՞նչ պետք է աշխատի, կա՛մ դատավոր, կա՛մ քննիչ, դատախազ։ Մենք ուզում ենք, որ պետական աշխատանքը հնարավորինս գրավիչ լինի լավ մասնագետի համար։

Կարդացեք նաև

Հարգելի ժողովուրդ՝ կոնֆլիկտի մեջ գտնվող երկրի զինվորը 120 հազար դրամ աշխատավարձ կստանա՞, լո՞ւրջ, մենք մտածում էինք՝ զինվորն այդքան աշխատավարձ է ստանալու, ու մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելո՞ւ ենք։

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, բայց կարևոր է, թե ես ի՞նչ երկրի, ո՞ր երկրի վարչապետն եմ, և այդ երկիրն իր գոյության ընթացքում տնտեսական, քաղաքական ինչ միջոցներ է գեներացրել։ Ես եկել, նստել եմ մեքենայի ղեկին և քշում եմ այդ մեքենան, մեկ էլ պակրիշկեն վրայից թռնում ա, և այլն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս