Հիմա էլ եմ հաստատում՝ ադրբեջանցին է սպանել ԶՊՄԿ պահնորդին. Նարեկ Ղահրամանյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ կարճ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ասաց, որ Հայաստան մտած զինված ադրբեջանցին է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։
Հարցին՝ այդ դեպքում իրավապահ համակարգն ինչո՞ւ չի հաստատում այդ ամենը, Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց.
«Ո՞նց չեն հաստատում, գուցե որոշակի գործընթացներ դեռ պետք է անեն, որպեսզի ՔԿ-ն այդ ամենը հաստատի։
Ես ունեմ տեղեկատվություն, որ նա է սպանել, և իմ տեղեկատվությունը շատ հստակ է։ Մի ադրբեջանցին է սպանել պահնորդին, ես հաստատում եմ, ավելին ի՞նչ ասեմ»։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ նրանց վերադարձնեն Ադրբեջան, քանի որ Ադրբեջանի ԱԳ նախարարը երեկ այդ պահանջը ներկայացրել է, Նարեկ Ղահրամանյանը պատասխանեց, որ այս պահին ապագայի մասով չի կարող կանխատեսումներ անել։
«Ամեն դեպքում ես վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ, և նրանք կդատապարտվեն»,- շեշտեց իշխանական պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում