Ղարաբաղի հարցում ժամանակը մենք չենք ձգել, այլ ուրիշները. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ Կառավարության 2022 թվականի կատարողականի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։

Հանրային դաշտում, առավելապես 44-օրյա պատերազմից հետո, լայն քննարկում էր, որ բացակայում է ընդհանուր տեսլականն ու գաղափարախոսությունը։ Մենք այս տարիների ընթացքում գտնվել ենք շատ ճգնաժամերի մեջ և մարտահրավերների առջև։ Առավելապես մեր առաջնահերթությունները եղել են գոյաբանական խնդիրներ լուծելը։ Խոսել ենք անընդհատ էսկալացիաներից, խնդիրներից, անվտանգային մարտահրավերներից, և հաճախ ծավալուն քննարկումների մեջ բացակայել են կարևոր շեշտադրումները։ Կխնդրեմ նշեք մի քանի ուղենիշային գծեր ընդհանուր արժեհամակարգի, գաղափարախոսության շրջանակներում, որը կարող  է ուղղորդող դառնալ ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ-ում ապրելու ու արարելու համար»,- առաջարկի տեսքով հարցն ամփոփ հնչեցրեց իշխանական պատգամավորը։

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՔՊ-ի վերջին համաժողովում ծրագրային կարևոր արձանագրում է արվել՝ որպես տեսլական ու նպատակ։

«Մենք պետություն ու հայրենիք հասկացությունները պետք է նույնականացնենք, որովհետև դա չանելը, որքան էլ էմոցիոնալ առումով կարող է հասկանալի լինել, բայց դա բերում է լրջագույն պրոբլեմի։ Մենք այս դահլիճում նույնիսկ շատ երկար բանավերճեր ենք ունեցել այն մասին, թե մեր հայրենիքը որն է։ Պետություն և հայրենիք հասկացությունները պետք է նույնականացնել, ես չեմ ասում, որ ծննդավայրը չի կարող լինել, դրանք տարբեր բաներ են։ Մենք մեր գործողությունների առանցքում պետք է դնենք պետությունը և մնացած ամեն ինչը բխեցնենք պետությունից, և մնացածը՝ ըստ շարքի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով՝ նա ասաց, որ Կառավարության զեկույցում արձանագրել են, որ ամենամեծ մարտահրավերն անվտանգությունն է, և անընդհատ խոսում են բանակի մասին, այն սպառազինելու մասին։

«Իսկ ինչո՞ւ է անվտանգությունը մեր ամենամեծ պրոբլեմը, ընդ որում, եղել է անկախության ողջ շրջանում։ Նույն Ղարաբաղի հարցում մեզ թվացել է, թե մենք այս ինչ լավ ենք ժամանակ ձգում, իրականում մենք չենք ձգել ժամանակը, ժամանակը ձգել են ուրիշները, որովհետև եթե նույնիսկ ժամանակը ձգել ենք, այն չենք ծառայեցրել պետությանը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս