«Մեզ ասում են՝ խաղաղությունը պարտադրում են. 94 թվին պատերազմում հաղթեցինք, ինչի՞ չպարտադրեցիք». Փաշինյան
«Մեր որոշ գործիչներ, որոնց համար «հայրենասիրությունը» դարձել է մասնագիտություն, ձեզ մեղադրում են պոպուլիզմի մեջ»,- այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուց առաջ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Ապա Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում բանակի հզորացման, անվտանգային համակարգն ամրապնդելու և բազմապատկելու ուղղությամբ:
«Ես մի անգամ հայտարարություն եմ արել, որի մեջ 100 տոկոս համոզված եմ, բայց մեծ աղմուկ է արել: Ասել եմ՝ աղքատությունն իրականում մարդկանց մտքերում է, և բանակի փոփոխությունն էլ առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել, որովհետև սա շատ կարևոր բան է: Բացի ֆիզիկական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը շատ կարևոր է:
Ես հիշում եմ՝ դեռևս 2019 թվին պարոն Քոչարյանի հետ քննարկում էինք զինվորի և սպայի բարոյական կոդեքսի պրոբլեմը և շատ լուրջ էինք վերաբերվում և այսօր էլ ենք դրան լուրջ վերաբերվում, սա՝ առաջինը: Երկրորդը՝ պրոֆեսիոնալիզմը և սոցիալական երաշխիքը: Երրորդը կառավարման մոդելի հետ կապված խնդիրն է, չորրորդը՝ սպառազինության…
Էսօր մեզ ասում են՝ խաղաղությունը պարտադրում են, է հա, 94 թվին մենք պատերազմում հաղթեցինք, բա ինչի՞ չպարտադրեցիք: Իմ կարծիքով՝ խաղաղությունը ստեղծում են, կառուցում են»,- ասաց Փաշինյանը:
Իշխանական պատգամավորի հաջորդ հարցադրմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության միջև առաջացած ռազմական բալանսի սարսափելի ճեղքվածը վերականգնելու ի՞նչ ծրագրեր ունենք, Փաշինյանը պատասխանեց.
«Մենք այդ ճեղքվածքները վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց կարծում եմ՝ այդ հարցը հրապարակային չպետք է քննարկենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում