Ի՞նչ գործառույթներ են վերագրվելու մունիցիպալ ոստիկանությանը. Սուրեն Գրիգորյանի պարզաբանումը
Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ կա: Տեղեկությունը հրապարակեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Քաղաքապետարանի ապրիլի 17-ի գործակարգավարական նիստ ընթացքում:
«Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն Պարեկային ծառայության բարեփոխումների: Եվ մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,- ասաց Ավինյանը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց, որ կա նախաձեռնություն՝ ստեղծել համայնքային ոստիկանություն:
«Կա որոշակի գործառույթի շրջանակ, պատկերացումներ, թե ոստիկանության տիրույթում համայնքային ի՞նչ պետք է լինի, բայց հաշվի առնելով, որ ցանկություն ունենք աշխատել միջազգային գործընկերների հետ, դիտարկելով նաև միջազգային փորձը, թե սովորաբար այլ քաղաքներում համայնքային ոստիկանության գործառույթների տիրույթում ի՞նչ գործառույթներ են լինում»,- նշեց Սուրեն Գրիգորյանը: