«Այս երկրում մնացել է մի ինստիտուտ, որը Փաշինյանին պահում է իշխանության՝ ախռաննիկների ինստիտուտը». Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Իր խոսքում նա հայտարարեց, թե մարդիկ հավատում են իշխող ուժի՝ ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսին:

Խորհրդարանում պատասխանելով Փաշինյանի այս ինքնավստահության վերաբերյալ լրագրողի հարցադրմանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց.

«Ավելի լավ է մենք միջազգային կառույցների հրապարակած թվերին հավատա՞նք, թե՞՝ պատմական ինչ անկում է ապրել իշխանության վարկանիշը: Այս մարդիկ հայտարարում են՝ թուրքի ու ադրբեջանցու հետ՝ միայն բարեկամություն… ոչինչ, որ 4 օրում 4 հայի կյանք են խլում, ոչինչ, որ անհասկանալի պայմաններում շարունակում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները…

Իսկ ՀՀ քաղաքացիների 98 տոկոսը պնդում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է, մենք Արցախն Ադրբեջանի կազմում չենք թողնում, ու սա ուղղակի հակասությունն է նրա, թե ով է այսօր այստեղ կանգնած, և ինչ են իր մասին մտածում ՀՀ քաղաքացիները:  Այն սիստեմատիկ ստերը, որ ԱԺ ամբիոնից պարբերաբար հնչում են, կարծում եմ, նորություն չեն ու մեզ չեն զարմացնի»:

Կարդացեք նաև

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց Փաշինյանի՝ անկանխիկ գործարքների աճի մասին աննախադեպության հերթական դրվագին՝ այն որակելով պրիմիտիվ մանիպուլյացիա, և արձանագրելով, որ այսօր բացակայում է առարկայական խոսույթը:

«Ասում է՝ Հայաստանում աննախադեպ աճել են անկանխիկ գնումները: Ասում ես՝ լսի, մի քանի ամիս առաջ բերել էիք նախագիծ, որ կանխիկ գնումներն արգելում եք, հետևաբար՝ պարզ է՝ բոլոր կանխիկները դարձել են անկանխիկ, հիմա եղավ, որ աճե՞լ են, տնտեսությո՞ւն է աճել,- նշեց նա՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, Տեղ գյուղում կատարվածից, Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած տարբեր գույնի բերետավորների մասին,- Այս առարկայական խոսույթը բացակայում է ու բացակայելու է, որովհետև այս երկրում մնացել է մի ինստիտուտ, որն իրեն պահում է իշխանության՝ ախռաննիկների ինստիտուտը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս