«Պատերազմի ժամանակ ազգականս ասաց՝ սպան զորքի մեջ խուճապ է տարածում, թե՝ Նիկոլը հողերը տվել ա, անիմաստ ա կռվելը». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ի պատասխան իշխանական պատգամավորի հարցադրմանը՝ կրկին անդրադարձավ Հայաստանում 5-րդ շարասյան գոյության մասին իր իսկ կողմից շրջանառության մեջ դրած թեզին:

«Այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ, այդ թվում և մեծ մասով՝ զինվորականներ՝ բարձրաստիճան սպաներ, պետական դավաճանության գործերով անցնում են: Ի՞նչ է պետական դավաճանությունը, որ մարդիկ իրենց դիրքերի տեղերը փոխանցել են փողի դիմաց հակառակորդին: Իրականում ես անդրադառնում եմ նաև քաղաքական հատվածին, որովհետև երբ որ ինձ պատմում են պատերազմի մասին դրվագ, և ոչ թե պատմում են…

Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկն եկավ իմ աշխատասենյակ և ասաց՝ գիտե՞ս ինչ, էսինչ բարձրաստճան սպան՝ անուն-ազգանունով, զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է՝ Նիկոլը փողերը տվել է՜…, հողերը տվել ա, անիմաստ ա կռվելը… Ես իմ ազգականին դուրս եմ հանել սենյակից, ասել եմ՝ դու եկել ես, ՀՀ բանակի սպայի մասին ինձ բա՞ն ես ասում: Էս վերջերս լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ մի առիթով քրեական գործ է հարուցվել, և այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի…»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս