Դավթաշենը նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ ամենաշատ ուշադրություն դարձվածն է. Անի Խաչատրյան

Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները:

Նախագծի ընդհանուր արժեքը 632 միլիոն դրամ է: Նախատեսվում է բարեկարգել շուրջ 17 հազար քմ հանգստյան գոտի: Կկառուցվի հետիոտնային շատրվան, ստորգետնյա պոմպակայան, կտեղադրվեն մարզասարքեր, խաղասարքեր: Կբարեկարգվի այգու լուսավորությունը»,- ապրիլի 18-ի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց՝ չեն կարծո՞ւմ, որ այգու վերանորոգման համար շատ մեծ թիվ է:

Լևոն Հովհաննիսյանը արձագանքեց. «17 հազար քմ մասին է խոսքը: Իսկ մանկապարտեզների վերանորոգման մասով գումար չենք խնայում: Ի դեպ, Դավթաշենը երկար տարիներ եղել է անտեսված»:

Կարդացեք նաև

«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը միջամտեց՝ հակադարձելով, որ Դավթաշենը եղել է Երևանի լավագույն վարչական շրջանը: «Նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ ամենաշատ ուշադրություն դարձվածն է, ինչի՞ մասին է խոսքը»,- նկատեց ավագանու անդամը:

Տեսանյութեր

Լրահոս