Արեն Մկրտչյանն անպատասխան թողեց Մարուքյանի հարցը, թե ինչո՞ւ են բոյկոտել ԱԺ Խորհրդի նիստը ու դրանից հետո էլ ընդդիմադիրներին մեղադրում են անազնվության մեջ
Համազասպ Դանիելյանը Գորգիսյանին հիշեցնում է՝ ռազմական դրությունից առաջ էլ հավաքներն արգելված էին՝ համավարակով պայմանավորված
Հրավիրեք այստեղ ԳՇ-ի այն գեներալին, որը երեկ ասաց, որ այսօր էլ կարող ենք հանել ռազմական դրությունը. Մարուքյան
Այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով և Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի նոր մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Մերոպյանին, նշելով, որ նա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ է եղել և հրաժարական է ներկայացրել այդ հաստիքից՝ մարզպետ նշանակվելու առաջարկով պայմանավորված: Կոտայքի նոր մարզպետը շնորհակալություն հայտնեց հետպատերազմական դժվար օրերին այդ պաշտոնն իրեն վստահելու համար:
Հովհաննես Իգիթյանը խորհուրդ է տալիս զգույշ օգտագործել կապիտուլյացիա բառը, որը, ըստ նրա, գոյություն չունի
Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դիմեց հարցով, թե ի՞նչ վիճակ ունենք այս պահին՝ կապված կորոնավիրուսի հետ:
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց կատարված կապիտալ ծախսերի մասին:
Այսօր Կառավարության որոշմամբ հավանություն տրվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում իրականացնել:
Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բայց ինձ վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ազգային ժողովի առջև բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները ներկայանան և կողմ քվեարկեն ռազմական դրության չեղարկմանը: Հիշեցնենք՝ այսօրվա նիստի օրակարգում է ռազմական դրությունը չեղարկելու մասին խորհրդարանական ընդդիմության ներկայացրած որոշման նախագիծը:
«Այդ մարդը ոչ ծառայել է, ոչ բանակ է տեսել, եթե նայեք նրա նախկին հոդվածները, բառապաշարը, նա իր ողջ կյանքի ընթացքում դեմարշ է արել արցախյան ազատամարտի ընթացքում որևէ դերակատարություն ունեցած մարդկանց հանդեպ: Այդ մարդիկ միգուցե սուրբ չէին, բայց ՀՀ-ում քարը քարին դրած, և ոչ մի մարդ սուրբ չէ: Միայն ոչինչ չարած մարդիկ են, որ կարող են իրենց անբիծ կենսագրությամբ հպարտանալ»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն է։
Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կտրվել է իրականությունից, նրան ոչինչ ճիշտ չեն զեկուցում. «Նա չգիտի, որ իրեն գալու են ասեն՝ տղա ջան, դու ստորագրեցիր, դե հիմա գնա: Նրան առաջարկություն կանեն, որից նա չի կարող հրաժարվել: Որ պահին նա երաշխիք ստացավ՝ կգնա: Հիմա նա երկարաձգում է միայն և իր և իր ընտանիքի համար երաշխիքներ է ուզում, անգամ իր թիմակիցների համար երաշխիքներ չի ուզում: Որ պահին ստացավ այդ երաշխիքները՝ կթողնի-կգնա»:
Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերը՝ Ցեղասպանությունից հետո, Հայաստանի տարածքի 1/3-ը հանձնվել է Ադրբեջանին։ Թշնամուն է հանձնվել 9000 քառակուսի կմ տարածք, և շատ անհասկանալի վիճակ է՝ ով գալիս GPS-ը դնում ու ասում է՝ սա իմ տարածքն է, իսկ այս իրավիճակում վարչապետի աթոռը զբաղեցնող և երկիրը տոտալ պարտության տարած ղեկավարը շարունակում է պաշտոնավարել՝ լինելով այնպիսի ղեկավար, որը չկարողացավ դառնալ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի անվտանգության երաշխավորը։
«Մեր երկրում այսօր ամենակարևոր հարցը մեր անհետ կորածների և գերեվարված զինվորների ճակատագրերը պարզելու և վերադարձնելու հարցն է»,- այսօր կառավարության դիմաց ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իրեն մոտեցած զինծառայողի հորը, թե իրենք ի՞նչ են անում անհետ կորածներին և գերի ընկած զինծառայողներին գտնելու և վերադարձնելու հարցով:
Մոտ մեկ ժամ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել:
«Մարդիկ հիմա ինչո՞ւ են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին․ մեկ բանի համար, որովհետև 2.5 տարի առաջ իրենք իրենց կարծիքով՝ հաղթել են, և հիմա որևէ մարդ հոգեբանորեն չի ուզում իրեն պարտված զգալ և ասել՝ մենք սխալվել ենք: Ժողովո՛ւրդ, դուք չեք սխալվել, Նիկոլն է բոլորին խաբել»,- կառավարության առջև լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ժողովուրդը իրականում հաղթել է այն իրավիճակին ու բարքերին, որը կար երկրում:
«Այսօր մեր հասարակության մեջ մեծ ցավ կա, սուգ կա, անհասկանալի իրավիճակ կա, և այն գնահատականը, որ հանրության շրջանում մեծ արձագանք չի ստանում իր հրաժարականի պահանջը, շատ կոպիտ կբնութագրեմ, բայց սրիկայությունն այլ կերպ չի կոչվում, սրիկայությունն այլ տեսք չունի»,- կառավարության շենքի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, թե ընդդիմության կոչերը հանրության շրջանում արձագանք չեն գտել:
Ավետիք Իշխանյանին բերման են ենթարկել ոստիկանություն. ՈՒՂԻՂ:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին:
Լարիսա Ալավերդյանը՝ Արցախյան պատերազմի և գերիներին վերադարձնելու քայլերի մասին՝ ՈւՂԻՂ
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության առջև հացադուլ հայտարարած ՀՅԴ-ականներ Գեղամ Մանուկյանին և Գագիկ Ավետիսյանին, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին: Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը սխալ է համարել պայքարի այս ձևը:
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերի նախնական թիվը 181 է. «Ադրբեջանին հանձնվում է 181 գյուղ և քաղաք: Երբ ներկայացված 121 համայնքն առանձին-առանձին բացում ես՝ ստացվում է 181 քաղաք և գյուղ, գուցե ավելին: Ինչո՞ւ եմ ասում՝ գուցե ավելին, որովհետև միայն Քաշաթաղի շրջանում, որն ըստ ցուցակի՝ ներկայացված էր 52 համայնքի տեսքով, 100-ից ավելի բնակավայր կա՝ գյուղ և քաղաք: Այնտեղ մի քանիսը չենք ներառել ցուցակում, որոնք փաստացի այս պահի դրությամբ բնակչություն չունեին: Այսինքն՝ եթե անգամ այդ կարգավիճակում՝ որպես բնակավայր դա էլ ներառեինք, 181-ից ավելի կլիներ»:
«Ոչ մի տեղ ոչ մեքենան էր երևում, ոչ հեռախոսային կապ: Երեք տարբեր հեռախոսների մեջ տարբեր համարներ էին, բոլորն էլ անհասանելի էին: Նոյեմբերի 15-ին Դավիթի ընկերներից մեկը ֆեյսբուքյան ադրբեջանական կայքերից մեկում նկատում է Դավիթին, որտեղ մի քանի գերի ընկած տղաների հետ կրկնում էին նրանց ասածները… Դիմել եմ «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակ, գերիների փոխանակման կենտրոն, դիմել եմ ՄԻԵԴ, Արտակ Զեյնալյանն աջակցեց, հավաքագրեցինք փաստաթղթերը և դիմեցինք ՄԻՊ»:
30-ամյա Նունե Մովսիսյանը իր 5 անչափահաս երեխաների հետ սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի մանկապարտեզ: Շուրջ 2 ամիս բազմազավակ ընտանիքի տունը Գոռավանի մանկապարտեզն է: Նունեի ամուսինը՝ ՊԲ պայմանագրային ծառայող Ռազմիկ Մովսիսյանը, պատերազմի օրերին եղել է Հադրութում: Մոտ մեկ ամիս առաջ անգամ դիմել է նախարարություն, խնդրել, որ 5 անչափահասի հորը գոնե Հադրութից ետ բերեն, որ երեխաներն անհայր չմեծանան:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն է։
«Ռուսը կամ Կարմիր խաչը, որ մտավ՝ իմ երեխուն, թուրքի երեխուն ճանաչելո՞ւ ա․․․ տղերք, միակ ձևը կամավոր գնանք, մեր երեխեքին գտնենք․․․․»
Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն իր ելույթում նախ հայտարարեց, որ մայրաքաղաքում ավելացել են ապօրինի շինությունները: