Արցախն անընդունելի է համարում որևէ այլ կարգավիճակ, բացի ինքնորոշումից։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։
«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ոչ թե հայտարարել են, որ պատրաստվում են Արցախը հանձնել, այլ արձանագրել են, որ իրենք դա կատարել են»,- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Պետական կառույցին տվել են լրագրողին հավատարմագրից զրկելու հնարավորություն ՝ առանց հիմնավորման:
Պետք է լուծվի ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի հարցը. Բորիս Նավասարդյան։
Տիկին Սարգսյան, երբ խոսում եք լրագրողների պաշտպանությունից,Ձեր նախկին գործունեութան հետ հակադրվում է:
Հեռու՛ մնացեք լրագրողներից. չի՛ ստացվելու. Քնար Մանուկյան
Ինքներդ նպաստում եք, որ լրագրողներին թիրախավորեն, բաժանեն սևերի ու սպիտակների. լրագրողը՝ Մելիքյանին:
Վերջին 1,5 տարվա բոլոր օրենսդրական փոփոխությունները ռեգրեսիվ բնույթ ունեն. Աշոտ Մելիքյան:
ԶԼՄ-ների մասին այս օրենքը ռումբ է լինելու. ընդդիմադիրները պետք է դիմեն ՍԴ. Ինգա Մարտինյան:
Իշխանությունները ցանկանում են զրկել լրագրողին հավատարմագրումից՝ հայտնի չէ՝ ինչո՞ւ”
Իշխանությունից ասում են՝ չենք խոսելու այն լրատվամիջոցի հետ, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են:
Առաջարկում եմ բոյկոտել և իշխող քաղաքական ուժին չլուսաբանել. Փայլակ Ֆահրադյան:L
Սա քաղաքական պատվեր է՝ մահակ, որին պետք է ոչ միայն գնահատական տանք, այլ նաև դիմադրենք. Սաթիկ Սեյրանյան։
Լրագրողական հանրությունը անտեղյակ է եղել, թե իշխանությունն ի՞նչ է փոխում ԶԼՄ մասին օրենքում:
Այսօր մեծ պատերազմից խուսափելու և երկիր կառուցելու խնդիր ունենք. Ստեփան Դանիելյան:
Փաշինյանն ինքը հրահրեց պատերազմ, հիմա էլ խաղաղության անվան տակ տանում է պատերազմի. Ստեփան Դանիելյան:
Աշխարհի նոր բաժանումից է կախված մեր տարածաշրջանի ճակատագիրը. Արգիշտի Կիվիրյան։
Պետք է փոխել այն նարատիվը, որ Նիկոլը խաղաղությունն է, մյուսները՝ պատերազմը. Վահե Հովհաննիսյան։
Մեր խնդիրը պետք է լինի դելեգիտիմացնել Փաշինյանի իշխանությունը. Ավետիք Չալաբյան։
Մենք 2020թ. պատերազմը պարտվել ենք մինչեւ առաջին փամփուշտը կրակելը. Ավետիք Չալաբյան:
Եթե չկա ընդվզում, ուրեմն մարդիկ համաձայն են ինքնասպանության. Արման Աբովյան:
Խաղաղության գործընթացները սրընթաց մոտեցրին պատերազմի վտանգը. Արման Աբովյան:
Բազմաթիվ արցախցիներ են մոտենում, զրուցում ենք, քննարկում ենք: Ունեցել ենք նաև հանդիպումներ Արցախի գրեթե բոլոր քաղաքական ուժերի և խորհրդարանական ղեկավարության հետ:
«Շիզոֆրենիկ անհեթեթություններ մեկնաբանելն անշնորհակալ գործ է»,- Ստեփանակերտում 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե ինքն Արցախը չի հանձնում, հակառակ դեպքում կգնար Սերժ Սարգսյանի թողած բանակցությունների տրամաբանությամբ:
«Լյոխ քանդալ ա Նիկոլը, Սերժը պիտի չթողա». արցախցիները՝ Էդուարդ Շարմազանովին
«Բնականաբար, հրապարակման ենթակա չէ, բայց ամենալավ ճանապարհային քարտեզը հայ ժողովրդի գիտակցումն է, որ սա քաղաքական ու կուսակցական պայքար չէ, և երեկվա Արցախի Խորհրդարանի բոլոր խմբակցությունների միակամ որոշումը դրա մասին է խոսում: Նույն ՔՊ-ի մեջ էլ, եթե կան ազգային մարդիկ, պետք է փողոց դուրս գան, գնան իրենց ղեկավարին ասեն՝ սաղ ծնկիդ ես գցել, գնա»:
«Հայաստանում կապիտուլյանտ ռեժիմի որոշ սպասարկուներ փորձում են ներկայացնել, թե սա արցախցիների խնդիրն է, թե 120 000-ի պատճառով հո 3 միլիոնը չե՞ն տուժելու, հո 2500 քմ պահելու համար 29000-ը չե՞նք տալու, Արցախի անկախությունը պահելու համար հո Հայաստանի անկախությունը չե՞նք վտանգելու… Էդ «տուպոյ», անհեթեթ խոսակցություններ վարողներին, էդ թուրքական օրակարգ սպասարկողներին մի բան ասեմ՝ սա Արցախի հարց չէ, սա հայկական հարցի արցախյան դրսևորում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ինչո՞ւ այդքան «առատաձեռն» գտնվեց Կենտրոնական բանկը
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Փաշինյանի երեկվա ինքնախոստովանություններից հետո պետք է հարուցվեր քրեական գործ, նրան ներգրավեին՝ որպես մեղադրյալ, գտնվեր բանտախցում:
Դի Էս Էյ խորհրդատվական ընկերության տնօրեն Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր առաջ ծառացած մարտահրավերների դեմն առնել և խոշոր ներդրողների համար դառնալ գրավիչ երկիր, Կառավարությունը պարտավոր է ապահովել թռիչքային տնտեսական աճ, իսկ դա նշանակում է՝ պարտավոր է մի քանի տարի ապահովել երկնիշ տնտեսական իրական աճ, իսկ դրան հասնելու համար Հայաստանի կառավարության միակ ելքը արտահանելի տնտեսություն ունենալն է։