Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ մենք այս պատերազմում պարտվեցինք, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ճգնաժամային իրավիճակում երկիր ղեկավարել: Նրա խոսքով՝ դա պարզ էր արդեն այն ժամանակ, երբ մեր երկիրը բախվեց առաջին ճգնաժամին՝ կորոնավիրուսին:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ պատերազմից հետո մենք ունենք լիակատար անորոշություն բոլոր բնագավառներում: Նրա պնդմամբ՝ Հայաստանում լիակատար քաղաքական, տնտեսական ճգնաժամ է, բայց հիմա շատ ավելի կարևոր է այս իրավիճակից դուրս գալը:
Լարված իրավիճակ՝ Իջևանում
Ռազմիկ Դավոյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին. ՈւՂԻՂ
Արամ Հարությունյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին. ՈւՂԻՂ
Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Տիգրան Քոչարյանը՝ բողոքի ակցիաների, վարչապետի հրաժարականի պահանջի մասին. ՈւՂԻՂ
«Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի ասում՝ նա դիմե՞լ է ադրբեջանական կողմին, պահանջե՞լ է ադրբեջանական կողմից գերիների և զոհվածների հարցը ակտուալիզացնել, և ադրբեջանական կողմը մերժել է՝ ասելով՝ ոչ, մենք սպասում ենք, մինչև դուք ձեր պետականությունը քանդեք: Նիկոլ Փաշինյան, դու պետք է այդ հարցը բարձրացնեիր, առաջ քաշեիր, այլ ոչ թե նստես-սպասես՝ մինչև ռուսը քո խնդիրները կլուծի, իսկ վատ Ալիևն էլ գերիներին չի վերադարձնում, որովհետև ինչ-որ չար ուժերը մինի դրսևորումներ են ցուցաբերում»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը, ՊՆ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքով, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ մնալու է հայկական կողմում, մյուս մասը՝ ադրբեջանական, նոյեմբերի 27-ից չի աշխատում: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են հանքի տարածք, պահանջել, որ աշխատակիցները դուրս գան հանքից:
«Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանում Շտապ բուժօգնության բժիշկներ այն դեպքում, երբ, ըստ ԱՀԿ տվյալների, Հայաստանը կորոնավիրուսի տարածվածության մակարդակով 10-րդ տեղում է, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 7-րդ, մահերի քանակով Հայաստանը 20-րդ տեղում է, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 5-րդ, մահացության մակարդակը մեզ մոտ 3.6 տոկոս է, այնտեղ՝ 1.6 տոկոս։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե մեզանից ավելի վատ վիճակում գտնվող երկրից Շտապ բուժօգնության աշխատողները գալիս են Հայաստան, որ ի՞նչ անեն, ինչ սովորեցնեն»,- ասաց Գևորգյանը։
«Նիկոլ Փաշինյանը ստախոս է բոլոր առումներով». Գեղամ Մանուկյան
«Մի գրչի հարվածով նվեր են տվել էն հողերը, որը մենք կյանքի գնով պատրաստ էինք պահել». կամավոր
«Պայքարն այսօր է, փողոցում է, վաղն ուշ կլինի». ՀՅԴ երիտթևի անդամ
«Երիտասարդությունն արժանի չէ, որ իր երկիրը ղեկավարվի դավաճան, անողնաշար ղեկավարի կողմից». ցուցարար
«Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, կոնկրետ թիվ ասել չեմ կարող, ինքներդ տեսաք, որ ակցիայի մասնակիցների կեսից ավելին արդեն տեղում չեն: Գիտեմ, որ իմ ընկերների մի մասն առնվազն վնասվածքներ ունի, տեսաք, թե ինչպես էին իջեցնում տրոլեյբուսի վրայից: Ուզում եմ շեշտել, որ որևէ մեկիս ոչ առողջությունը, ոչ վնասվածք ունենալ-չունենալը չի կարող որևէ դերակատարություն ունենալ, այս ակցիայի միակ նպատակն ազգադավ ուժին իշխանությունից հեռացնելն է»,- ասաց Վարդանյանը:
«Թե չփրկենք մենք Արցախին, մենք չկանք». ցուցարարները երգելով շարժվում են Կառավարություն
Ոստիկանները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը. բախում տեղի ունեցավ
Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. Ոստիկաններն իջեցրին ցուցարարներին տրոլեյբուսի վրայից
Ոստիկանները, ցուցարարների հրելով, բացում են փողոցն ու բերման ենթարկում նրանց
Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները բարձրացել են տրոլեյբուսի վրա
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու հավանականությանը, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ ժամանակը շատ մոտ է: Նրա խոսքով՝ կան քաղաքական գործընթացներ, որոնք կարճ ժամկետներում հանգեցնելու են գործող իշխանության հեռացմանը:
Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանին հարց ուղղեցին, թե ի՞նչ էր կանխատեսել 2018-ի մայիսին, երբ դեմ քվեարկեց այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Նա իր խոսքում նշել էր, որ վտանգի կանխազգացում ունի և կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ողբերգական հետևանքներ է ունենալու:
Խոսելով ճգնաժամից դուրս գալու մասին՝ նախագահն ասել է, որ ամենակարևոր հարցը տնտեսության զարգացումն է, որովհետև մնացած բոլոր հարցերը կապված են լինելու տնտեսության հետ։ «Պետք է կառուցել ժամանակակից տնտեսություն։ Առաջին կետով ես կնշեի կրթությունը։ Ռազմական, բժշկական ոլորտները կառուցվում են կրթության հիմքով,- ասել է Հայաստանի նախագահը։ -Հայաստանը չպետք է միայն կոնյակ վաճառի, մենք պետք է նաև տեխնոլոգիա վաճառենք։ Մեր երկրի ապագան տեխնոլոգիաների, գյուղատնտեսության հետ է կապված։ Շատ կարևոր է նաև սննդի անվտանգությունը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվենք, որ մեր ուսանողները գան այստեղ սովորելու այն պայմաններում, ինչ ՌԴ քաղաքացիները, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ ժամանակ։
«Այս օրերը շատ դժվար են բոլորիս համար,- իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է՝ խոսել ժողովրդի հետ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրը սրտում և մտքում մեծ ցավ ունի, ամեն օր իր հետ է տանում այդ ցավն ու դժվարությունը։ Այս ցավը միայն արցախցիներինը կամ հայաստանցիներինը չէ, բոլորինս է»։
«Ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ, ով քիմիկ-պոդվոդնիկ է, առաջնագծում երբեք չի եղել, ով Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, որը, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-ին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին: Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի և սաունայի հոտերը»,- ասաց Վարդանյանը:
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին Պաշտպանության նախարարություն:
Այսօր «13 հարց և բացահայտում» խորագրով ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց 13 հարց ու պնդում, որոնք վերաբերում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարմանը, վախերին, հանդիպումներին և այլն:
Անհետ կորած զինծառայողների հարազատները, ճեղքելով ոստիկանական պատը, մտան Պաշտպանության նախարարություն
Այսօր Էջմիածնի զորամասի առջև անհետ կորած զինծառայողներին գտնելու հույսով ակցիա անցկացնող քաղաքացիներին բարկացրել էին վարչապետի օգնականի հնչեցրած պնդումները իրենց հետ ունեցած հանդիպման ժամանակ, թե Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում չեն կարողանում որոնողական աշխատանքներ կատարել: