Թմրանյութը 35-ամյա տղամարդուն իրացրել էր հորեղբորորդիների բարեկամը

Մայիսի 4-ին, ժամը 00.20-ին, Արագածոտնի մարզի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Արագածավան գյուղում ձերբակալել և ոստիկանության Թալինի բաժին են տեղափոխել նույն գյուղի 35-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված փաթեթում և ապակյա գլանակում կանեփանման զանգված կար։

Պարզվել է, որ հայտնաբերվածը արագածավանցուն էր իրացրել հորեղբորորդիների բարեկամը։ Պարզվել է նաև, որ մինչ ձերբակալվելը նա և վերոհիշյալ անձինք միասին օգտագործել էին հայտնաբերված զանգվածից։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 35-ամյա արագածավանցու հորեղբորորդիներին և նրանց բարեկամին հայտնաբերելու ուղղությամբ։

Արագածավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Տեսանյութեր

Լրահոս