60 միլիոն եվրո վարկ կվերցնեն, որ Ավինյանը վարկով ճանապարհներ կառուցի

«Այս ճանապարհի կառուցումը բավական երկար քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտճանապարհային երթևեկությունը»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԱԶԲ-ի միջև 60 մլն դոլար արժողության վարկային համաձայնագրին։

Հիշեցնենք, որ համաձայնագրով 60 մլն եվրո է տրամադրվում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարության համար։

Տիգրան Ավինյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյան ճանապարհը ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ:

Ըստ նրա՝ ճանապարհի կառուցումը կարևոր է Նորագյուղի նոր թաղամասի կառուցման համատեքստում․ «Այն ներդրողներին հնարավորություն է տալիս Նորագյուղը ներդրումների համար դիտարկել որպես նոր հնարավորություն»:

Քաղաքապետը կարևորեց այն հանգամանքը, որ ճանապարհի կառուցումը կիրականացնեն իրենք՝ կառավարության աջակցութամբ. «Հետագայում արդեն հնարավորություն է ստեղծում որոշակի նախնական ենթակառուցվածք ունենալ այդ թաղամասում»։

Ավինյանը նաև ասաց, որ ունենալու են Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որը կներկայացնեն կառավարությունանն ու հանրությանը. «Բացի բեռնաթափումից, այս ճանապարհը որոշակի հնարավորություններ է ստեղծում Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031