Այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է. Անահիտ Ավանեսյանը՝ ընտանեկան բիզնեսից պետգնումների մասին

«Որևէ սկանդալ չի հասունանում, հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը՝ իր ողջ աշխատակազմով, գնահատված գույքով ու սարքավորումներով, տեղափոխվի նոր տարածք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնի չգործելու մասին հարցին։

Լրագրողների ճշգրտմանը, թե ինչու են շտապել, չեն տեղափոխել, նոր բացել, նա արձագանքեց՝ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, և այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի լրացումներ. փոփոխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ։

Հարցին՝ արդյո՞ք Մարտունու ԲԿ-ի պատճառով է աշխատանքից ազատվել իր տեղակալ Արմեն Նազարյանը՝ նախարարը պատասխանեց, թե նա արձակուրդում է, բայց իր կողմից առաջարկ է եղել տեղափոխվել նոր պաշտոնի, քանի որ գնահատում է նրա մասնագիտական որակները, իսկ փոխնախարարի պաշտոնում տեսնում է ավելացող շինարարության ծավալներով պայմանավորված ոլորտից տեղյակ անձի։

168.am-ը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախարարի ղեկավարած գերատեսչությունը «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում գնումներ է կատարում իր ընտանիքին պատկանող ընկերությունից՝ «Արֆարմացիայից»: Նախարարը հորդորեց գնումների մասին հարցը գրավոր ուղղել, իսկ հիշատակված ընկերությունը, ըստ նրա, վաղուց է մասնակցում գնումների մրցույթներին։

Կարդացեք նաև

«Այն, ինչ արգելված չէ օրենքով, կարծեմ թե՝ թույլատրված է»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս