Կնշանակվի ռազմարդյունաբերական համալիրի նոր ղեկավարը, վաղը նրա հետ կհանդիպենք. Անդրանիկ Քոչարյան
44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ճակատի 1-ին գիծ էր բերել ազգային փոքրամասնություններին. Հակոբյան
Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որ ՀՀ անկախության մասին հռչակագիրը Սահմանադրության մաս չէ և իրավական ուժ չունի, պետական հեղաշրջում է։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց իրավաբան Արամ Օրբելյանը, որը մասնակցում է «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագծի լսումներին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասում է՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին զանգ չի կատարել՝ միջնորդելու, որ իր բարեկամներին վերաբերող գործերին միջամտի։
Հանրային լսումները շատ կարևոր են, դա մեխանիզմ է՝ բարձրաձայնելու և լսելու հասարակության շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և ևս մեկ անգամ շեշտադրելու, թե որն է մեր քաղաքականությունը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում հանրային լսումների ժամանակ միջադեպին՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՔՊ-ն պետք է վերջին անգամ ներողություն խնդրի և վռնդվի այստեղից. Էդգար Ղազարյան
Կեցցե՛ն մեր երեխաները, որոնք ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում, տրյապկա չդարձվող Հայաստանում. Զոհրաբյան
Անկախության հռչակագիրը չի՛ կարող չեղարկվել, այն խժռվել չի՛ կարող. Ալեքսանդր Կոչուբաև
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ հանդիպում ունենա ՔՊ-ական պատգամավորների հետ, ասաց, որ իշխանական պատգամավորների ցանկությունն է՝ կուզե՞ն, թող հանդիպեն։
Չկա՛ Անկախության հռչակագիր, չկա՛ պետություն. Աբրահամ Գասպարյան
#ՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցները. #ՈւՂԻՂ
Այսօր խորհրդարանում լրագրողների «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանից հետաքրքրվեցին՝ ի՞նչն է խանգարում շարժմանը հասնել հաջողությունների, կարո՞ղ է նախկիններն են խանգարում։
«Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը բխում է հայ ժողովրդի անվտանգության և հայոց պետականության ամրապնդման հրամայականից։ ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը` այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ վտանգ էր իր մեջ պարունակում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Այս մասին «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Սնա՛նկ վարչապետ. հոգիդ զղջալ չգիտի, որովհետև հոգիդ էլ է սնանկ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Կառավարությունը կվաճառի և վարձով կտա Երևանում գտնվող բուհերի շենքերը. փող է պետք «Ակադեմիական քաղաքի» համար
Մեկ անձից խոշոր գնում՝ «Ակադեմիական քաղաքի» համար
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը կբարձրացվեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Բայց ո՞վ է, ասենք, Բրյուսելում իր հանգիստ կյանքը թողնելու գա, օրինակ, գնա Մովսես գյուղում ապրի կրակոցների տակ: Մենք պետք է առերեսվենք այս խնդիրների հետ, արդարությունն է այս խնդիրների մի մասը: Մարդը մի քանի անարդարության բախվելով՝ կասի, որ եթե իմ երկրում իմ իրավունքները չեմ կարող պաշտպանել, ի՞նչ ունեմ այս երկրի հետ ինձ կապող»,- ասաց նա:
Աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի. խոսել պետք է իմանալ. Փաշինյան
#ՀԻՄԱ. «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. #ՈւՂԻՂ
#ՀԻՄԱ.ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ.#ՈՒՂԻՂ
«Որքան իշխանությունների վարկանիշն ընկնում է, որքան հասկանում են, որ վտանգ կա՝ կորցնելու իրենց իշխանությունը, իսկ իրենք արտաքին քաղաքական հարցերով իրենց փակուղի են մտցրել, և բոլոր կողմերից պահանջում են պարտքը վերադարձնել, իրենք դրանից դրդված՝ ավելի են սրելու իրենց գործիքները մեր դեմ: Պետք է ամուր լինենք, պինդ լինենք, հարգենք միմյանց պրոֆեսիոնալ աշխատանքը, հնարավորինս փորձենք պահպանել էթիկայի կանոնները, սատար լինենք միմյանց»:
Օրերս «Խաղաղության խաչմերուկ․ միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե ռազմավարական ապրանքները կարող են փոխվել․ պետք է ավելի ճկուն լինել՝ ուրիշներին՝ մեզ թիրախավորել թույլ չտալու համար։ Ապա առաջարկել էր, օրինակ, ցորենի օգտագործումից անցնել բրնձի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կոչերով իշխանության եկած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», թաթախված է կոռուպցիայի մեջ. ասվածը վկայում է Երևանի քաղաքապետարանում տիրող իրավիճակին, երբ Երևան քաղաքի բյուջեն ուղղակի մսխվում է։
Ռուսաստանի Դաշնությունը կվերահսկի՞, թե՞ մոնիտորինգի կենթարկի Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղին․ Զախարովայի պատասխանը
Մենք հսկայական պատասխանատվություն ենք զգում, մենք հասկանում ենք նաև, թե ինչի են մեզ դատապարտում, քանի որ դա Արևմուտքի դժգոհությունն է հրահրում։ Սակայն միևնույն է՝ պատրաստ ենք դա անել»։
Ադրբեջանական կամ հայկական ուղղությամբ ՆԱՏՕ-ի ակտիվության նպատակն է տարածաշրջանը վերածել առճակատման գոտու Ռուսաստանի հետ․ Զախարովա
ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, մեր դիրքորոշումն ապաշրջափակման հարցում չի փոխվել. Զախարովա