«Սերժը Արևմուտքին` Միացյալ Նահագներին այնպիսի մի նվեր է արել` համաձայնելով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որով Ամերիկան, Եվրոպան, ինչպես ասում են, Ցեղասպանության «շառից» պրծան … Սերժը փրկեց նրանց, փրկեց Օբամային…վերջացավ, մեռավ, սպանեց, ջարդեց, ոչնչացրեց, ցեսասպանեց Ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Մեկնարկեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության 18-րդ արտահերթ համագումարը:
Կարեն Մամիկոնյանն այսօր, արդեն Ազատության հրապարակում, հերթական անգամ կատարեց «հնարավոր է» երգը, որը նախընտրական ողջ շրջանում ուղեկցել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը:
Այսօրվա հանրահավաքը նշանավորվեց, մասնավորապես, Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցչի ներկայությամբ: Եվ երբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ պայքարին միացել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հրապարակում աննախադեպ ոգևորություն առաջացավ
Այսօր Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին, ի թիվս բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչների, Րաֆֆի Հովհաննիսյանին միացավ նաև հայտնի երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին` ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ակտիվիստներից մեկը նույնիսկ կոչով դիմեց ոստիկաններին` չենթակվելու ռեժիմին և վերևից եկող հրահանգներին, իսկ Ոստիկանության բարձրաստիճան սպան սրան ի պատասխան ասաց, որ ցուցարարները դեմագոգիայով են զբաղվում
Մինչ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար նստավայրից, համակիրները սպասում էին «իրենց նախագահին» և երգում էին հայրենասիրական երգեր, գոչում՝ «Րաֆֆի, նախագահ», «Ազատ, անվախ Հայաստան», և այլն:
Մի քանի երիտասարդներ, ովքեր հայտնի են որպես քաղաքացիական ակտիվիստներ, մոտեցան «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին` պահանջելով պարզաբանումներ տալ, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց առաջ չի խորհրդակցել ժողովրդի հետ
«Արկադի Տեր-Թադևոսյանին և, ցավոք սրտի, ոչ միայն իրեն, առաջին անգամ չէ, որ այս կամ այն քաղաքական ուժերը փորձում են օգտագործել, որպեսզի գործողություններ կատարեն երկրի դեմ»,- ասում է Ա. Մանուչարյանը
01:15-ին դեռևս Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էին նրա թվով մոտ 40 համակիրները:
Ակտիվիստների խոսքով` իրենք պայքարելու են այնքան, մինչև կհաղթեն: Նրանք վրաններ չեն տեղադրել, թեև եղանակը բավական ցուրտ է:
«Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին՝ «բրոնյա» է վերցրել պարոն Սերժ Սարսգյանը: Վաղը մինչև ժամը երկուսը պետք է իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ՝ Ազատության հրապարակում: Եթե կան բանակցության խնդիրներ, մենք դա կանենք հրապարակավ. հենց ձեր աչքի առաջ»,- ասաց Ր. Հովհանիսյանը:
«Այս ռեժիմի օրոք ընտրություններ հնարավոր չէ անցկացնել: Այն, ինչ մենք տեսել ենք, կոչել ընտրություններ, ճիշտ չէ: Սա հատուկ օպերացիա է՝ ուժային համակարգով իրականացված, որը նախապատրաստել են տարիներ»,- ասում է Ժիրայր Սէֆիլյանը:
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
«Բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարվա ընթացքում, որ պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է` ոչ թե Րաֆֆին հաղթել է, Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդն է ազգ դարձել և պետություն»
Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում քվեարկության եկած ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս եկավ առանց ծրարի: Պարզվեց, որ պապիկը շփոթվել էր ու ծրարը քվեատուփի մեջ գցելու փոխարեն գցել էր քվեախցիկի անցքերից մեկի մեջ:
Նորագյուղի 9/28 ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարը, նախագահը խոչընդոտեցին նկարել գազելով բերման ենթարկված կանանց քվեարկությունը: Նշենք, որ նույն շենքում տեղակայված է նաև 9/27 ընտրատեղամասը, որից դուրս գալուց հետո էլ ականատես եղանք գազելով բերված ընտրողներին:
Կարելի է կարծել, որ նման հանդարտության պատճառը ՀՀԿ-ականների չափից ավելի վստահությունն է իրենց թեկնածուի հաղթանակի նկատմամբ:
Քիչ առաջ Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում մի ուշագրավ դեպք գրանցվեց: Մի տարեց մարդ, ով եկել էր քվեարկության, ի վիճակի չէր միայնակ ընտրելու և օգնության կարիք ուներ` վատ տեսողության պատճառով:
«Ես ի՞նչ ասեմ իրենց, գալու եմ, էդ ընտրական կաշառքները հարկեմ, եկամտահարկ պիտի մտցնեմ, որ խելքները գլուխները գա»:
Ես բոլորովին այլ Հայաստան եմ պատկերացնում, գիտեք, որ տեղի ունեցավ բախում պետական կապիտալիզմի, ինչպես իրենք են փիլիսոփայորեն ձևավորել, և մեր ժողովրդական կապիտալիզմի միջև: Սա գաղափարական գետնի վրա: Քաղաքական գետնի վրա` կարծում եմ` ես քվեարկեցի մի նոր Հայաստանի համար, որին վաղ, թե ուշ պետք է ձեռնամուխ լինեմ:
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկել է ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նա ասել է, որ քվեարկում է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների ապահովության համար:
Նա քվեարկության եկավ միայնակ՝ առանց ընտանիքի անդամների
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբում արձանագրել են, որ անձնագրերի կնիքները թաց շորերի կամ անձեռոցիկների միջոցով հեշտությամբ մաքրվում են:
Ամերիկայի հաշմանդամ երեխաների Ս. Ծնունդ բարեգործական կազմակերպության շնորհիվ դպրոցում մարզադահլիճ է կառուցվել, 2 լողասենյակ և ննջարան: Այդուհանդերձ, դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի: Առաջնային է ջեռուցման հարցը, դպրոցին անհարժեշտ են նաև ննջարաններ և աշխատանքի ուսուցման դասասենյակ:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, երգիչ Կարեն Մանուկյանը ներկայացրեց թեկնածուի կարգախոսական երգը` «Հնարավոր է», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ոգևորիչ խոսքից հետո ելույթ ունեցան հայտնի «Ռեինկարնացիա» խումբը, Ներսիկ և Աղասի Իսպիրյանները և այլն
«Ես չեմ խարազանի որևէ մեկի արժանապատվությունը, իր անունը, իր ավանդը, բայց թույլ չե՛մ տա, որ որևէ մեկը, անգամ՝ Սերժ Սարգսյանը, իմ պապերի, իմ երեխաների և ՀՀ պահանջը, իրավունքը, ազգային շահը արկածախնդրություն որոշի, ո՛չ, մենք գնում ենք դեպի նոր Հայաստան»,- ասում է Ր. Հովհաննիսյանը
Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիր կոչվող գործիչներն աչքիս լույսն էին կամ երևելի մեծ կերպարներ էին ինձ համար: Դրանք բոլորը մի ժամանակ եղել են մի թիմում և եղել են մեր դեմ՝ ԱԻՄ-ի դեմ: Երբ այսօր ոմանք ընդդիմադիր են խաղում, ես հիշում եմ, որ ընդդիմադիր միայն չի նշանակում իշխանությանը ընդդիմադիր:
Ոստիկաններն այսօր, բառի ուղիղ իմաստով, մաքրում էին Երևանի Պուշկինի փողոցը, որտեղով, ինչպես հետո պարզվեց, անցնելու էր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը: