«Մարիո, ժամանակն է գնալու». Աշոտ Բարսեղյանը՝ Փաշինյանին

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ ցանկացած ոք, ով քիչ թե շատ տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսությունում, պետք է խորը մտահոգություն ապրի:

«Քաղաքականությանը զոհաբերել երկրի բարեկեցությունը, հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք շահագրգիռ կողմ՝ ի դեմ ՀՀ կառավարության, չունենք: ՀՀ կառավարությունը շարունակում է շարժվել իր համար էքզիստենցիալ նշանակություն ունեցող օրակարգերով՝ իրենց վերարտադրման և պահպանման մոլուցքով: Ես ուզում եմ ռուսական մուլտֆիլմ հիշեցնել՝ «Ограбление по итальянски», երբ Մարիոն պետք է բանկը թալանի, և ամբողջ քաղաքը դա գիտի, բայց Մարիոն ուշացնում է, և նույնիսկ ոստիկանն ասում է՝ Մարիո, արդեն ժամանակն է, թալանիր այդ բանկը: Հիմա, այս կառավարությունն ու այս իշխանությունն է՝ ի դեմս վարչապետի, որը պետք է գնա, իրենք էլ գիտեն, որ իրենք պետք է գնան, բայց արդեն շատ ուշացնում են: Մարիո, ժամանակն է գնալու, ժամանակը եկել է: Տապալելով թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի իրենց օրակարգերը, տապալում են նաև տնտեսությունը, իսկ մենք գիտենք, որ տնտեսությունը երկրի ողնաշարն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս