«Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով նաև հայտնի ֆուտբոլասեր է, խնդրեցին կիսվել խաղից ստացած իր տպավորություններով և հայտնել իր տեսակետը բազմաթիվ ֆուտբոլասերների` Հայաստանի հավաքականի մարզչի հրաժարականի պահանջի մասին:
Հարյուրավոր ֆուտբոլասերներ՝ տոմսերը ձեռքներին, չեն կարողանում մտնել մարզադաշտ:
Մեզ մոտ երբեք ուղղահայաց դիկտատ չի լինելու. լինելու է գաղափարների ազատ մրցակցություն, որի միջոցով պետք է հասնենք բանական մոտեցումների քաղաքականության:
Նախորդ շաբաթ` մարտի 23-ին, Ազատության հրապարակում, որտեղ իր հացադուլն է շարունակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու և նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկած Րաֆֆի Հովհաննիսյանը, տեղի ունեցավ հերթական միջադեպը, երբ ոստիկանները լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին թույլ չտվեցին ներկայացնել իր ծրագիրը` պատճառաբանելով, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում նման գործողություն կատարել:
«Իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև հինգ տարի ՀԱԿ-ի հետ դժոխքով ենք անցել: Բայց վերջին երկու տարիներին ՀԱԿ-ի ներսում խնդիրներ կային ու վերջնական հանգուցալուծում ստացվեց այն ժամանակ, երբ կոնգրեսի անվամբ կուսակցություն ձևավորվեց»:
«Կարծում եմ` ոչ թե Րաֆֆին կամ «Ժառանգությունն» է ուղղորդում ժողովրդին, այլ ժողովուրդը պարզապես չի ցանկանում այլևս ապրել և առաջնորդվել ճշտով, ինչպես, ասենք, իշխանությունները մինչ այժմ կառավարել են»,- ասում է Լյովա Խաչատրյանը
«Ես անձամբ, այսօրվա նամակի տոնայնության ու նախորդ տոնայնության, շեշտադրումների միջև տարբերություններ տեսնում եմ: Այս նամակը դա 180 աստիճանով այլ է, քան մարտի 18-ին տված հարցազրույցն էր»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը
Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ է՝ բանակցություն, քննարկում, ինչ էլ կոչվի, եթե ուզենա գալ Ազատության հրապարակ, ես չեմ մերժելու, պետք է ողջունեմ: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի նիստը եզրափակելով՝ նման հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե այն դեպքում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, քաղաքացիական բաց խորհուրդը դադարեցնելո՞ւ է իր աշխատանքները՝ Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Մենք խաղում ենք ոչ թե խաղալու համար: Մենք գնում ենք՝ մատ անելու»:
«Ճակատագիրը ո՞րն ա, ամեն մեկը մի հատ պարան պետք ա գտնի ու կախվի էլի»,- նշեց, ժամանակակից քաղաքական լեզվով ասած, «աշխարհի վրա դառնացած» գրավաճառը:
Այսօր ցերեկը Ազատության հրապարակում մի տղամարդ կորցրել էր գիտակցությունն ու ընկեր էր գետնին: Այդ պահին Ազատության հրապարակում նրա կողքին գտնվող քաղաքացիները 168.am-ի հետ զրույցում ասացին, թե տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Ծնողներս են տվել են ինձ հայեցի կրթություն, լեզվի արժեքների, մշակույթի, անկախության, պետականության, մեր ազգի նկատմամբ նվիրման դասերը: ինձ համար մեծ ուժ է, օրհնանք, որ միացել են ինձ՝ զորակցելու համար:
Դավիթ Սանասարյանի խոսքով՝ ապրիլի 9-ին մարդիկ չպետք է գան ուղղակի «թամաշայություն անելու», թե ինչպես է երդվում Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Ր. Հովհաննիսյանն արդեն իսկ տվել է իր երդումը, և սա պետք է լինի ՀՀ քաղաքացիների՝ պայքարից հետ չկանգնելու երդմնակալությունը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2007 թվականից, երբ «Ժառանգությունը» ժողովրդի վստահության քվեի միջոցով մտավ խորհրդարան, առաջին իսկ պահից իրենց համար խնդիր դրեց հնչեցնել ընդդիմությանը որոշակի լծակներով ապահովելու հարցը:
Ազատության հրապարակում արևածաղիկ վաճառողներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է արևածաղկի վաճառքն այս օրերին` հաշվի առնելով Ազատության հրապարակի մարդաշատ լինելու հանգամանքը:
Թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո ես և իմ գործընկերներն այցելել ենք գյուղեր ու քաղաքներ և, ես վստահ եմ, որ այդ ժամը կգա և մենք ոչ միայն կայցելենք, այլև մեր պատգամը կտանենք գյուղ ու քաղաք, որովհետև Սահմանադրության երկրորդ հոդվածը, ըստ որի՝ պետությունը ժողովրդինն է, ոչ միայն Երևանինն է, այլև ողջ հայ ժողովրդինը:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով այսօր ԱՄՆ-ից այցելության է եկել հացադուլ հայտարարած իր որդուն, շարունակում է մնալ Ազատության հրապարակում՝ որդու կողքին:
Հավաքված քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հորը դիմավորեցին ծափահարություններով, իսկ քաղացիներից մեկն էլ գոչեց. «Պետք է մի հանգ Րաֆֆի ունենայիր»:
Եթե անցած 15-18 տարիների ընթացքում ընդդիմությունն ուներ մեկ ուղի, որը տանում էր դեպի փակուղի, մենք այժմ գտել ենք մի ընթացք, մի այլ ուղի, որը գործելու է օրենքի շրջանակներում, սահմանադրական տրամաբանության շրջանակներում, և որի շնորհիվ ձևավորվելու է զուգահեռ իշխանություն` բառի բուն իմաստով:
«Խորհրդարանական համակարգի դեպքում ցանկացած նախարարի թեկնածությունը քննարկվում է ԱԺ-ում, ոսկորները մի լավ լվանում են՝ ով է, ում բարեկամն է, կինն ու զոքանչն ո՞վ են, և նոր նշանակում են պաշտոնում»,- ասում է Կարապետ Ռուբինյանը։
Մարդու իրավունքների խախտումը համակարգային է, և դա կախված է նաև երկրի կառավարման համակարգից: Այս մասին Ազատության հրապարակում հասարակական բաց ֆորումի ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
«Անպարկեշտությունը, հայհոյանքը փետրվարի 18-ին ժողովրդի, այս անգամ, փառք Աստծո, ոչ թե արյան վրա, այլ ձայն գողության, ստի, կեղծիքի, համատարած խախտումների բերմամբ սեփական հաղթանակը տոնելն է` շամպայնով, թե առանց շամպայն, կարևոր չէ»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ես բնավ դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում: Այնպես որ, ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ լիազորված հայ ժողովրդի գերակշիռ մասի զորակցությամբ և վստահությամբ:
Այսօր Ազատության հրապարակում կայացած Քաղաքացիական բաց ֆորումի ժամանակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ ինքը 2008 թվականին ընտրել էր Սերժ Սարգսյանին:
Ազատության հրապարակում տեղի ունեցած թվով երկրորդ քաղաքացիական ֆորումի ժամանակ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե փետրվարի 18-ից հետո, երբ հայ ժողովուրդը որոշեց ապագա ճանապարհը՝ վստահություն հայտնելով իրեն, ինքը ևս անհատական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր քայլի համար:
Ազատության հրապարակում շարունակվում է երիտասարդների նստացույցը: Ինչպես հայտնի է, վերջիններս պահանջում են, որ ապրիլի 9-ին տեղի չունենա ԿԸՀ տվյալներով՝ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Երբեք ռեժիմը չի կարող խոչընդոտ լինել քաղացիների ճանապարհին, որովհետև չունի դրա համար լծակ և եթե անգամ իշխանությունը որոշի կրակել, ապա, ըստ Անդրիաս Ղուկասյաի, հանրությունն էլ իր հերթին իրավունք կունենա զինված ապստամբության:
Երբ պարոն Աբրահամյանն այցելեց, ես ձեզ ասացի, որ սա քաղաքավարական այց է: Ինքը ցանկանում էր լուծում գտնել այս վիճակին, որևէ բովանդակության մասին չխոսեցինք;
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի կամ բացօթյա ասուլիսի փոխարեն ռոք համերգ է: Մինչ համերգի մեկնարկը արդեն 7 օր շարունակ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ելույթ ունեցող «Ոստան հայոց» և «Որդան Կարմիր» խմբերին ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ վաղը ժամը 17-ին Ազատության հրապարակում սկսվում է հանրային խորհուրդ-ֆորումը:
Երեկ Ազատության հրապարակում կայացած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Լուռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը: