Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հեռախոսով թարգմանչական ծրագիր ներբեռնելու և դրա միջոցով շփվելու պատրվակով անհայտ անձը վերցրել է իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան եւ պայմանագիր կնքել «Լոռիի» հետ։
Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով Պաղեստինի բնակչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Թախարի նահանգում մոտոցիկլետի պայթյունից, նահանգ, որը գտնվում է հանրապետության հյուսիս – արեւելքում:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա տղա և հայտնել է, թե բակում ընկել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Սիսվանի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել տղային: Կատարվում է քննություն։
ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով:
Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կկատարվի Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը:
Համակարգչային պատահարների արդյունավետ քննության համար պետք է ձևավորվի համապատասխան օրենսդրական դաշտ, մասնագետների համայնք, իսկ այդ գործով զբաղվող կառույցն ունենա որակավորված մասնագետներ և համապատասխան տեխնիկական օժտվածություն։ Այս կարծիքը «Կասպերսկի. բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում հայտնեց «Հայաստանի Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության (ISOC AM) փոխնախագահ և CERT AM ինֆորմացիոն անվտանգության կենտրոնի ղեկավար Գրիգորի Սաղյանը։ Նա պարզաբանեց, որ CERT […]
Վերջին մի քանի տարիներին սմարթֆոնների շուկայում հայտնվեցին հարմարանքներ, որոնց ձևավորումը մինչև վերջերս անհնար էր թվում. առջևի տեսախցիկները թաքնված են պատյանում կամ էկրանի տակ, էկրանները դառնում են ճկուն․ արտադրողները սկսեցին ավելի շատ փորձարկել ձևաչափերը: Օրինակ, այժմ Samsung-ը պատրաստում է լրիվ թափանցիկ էկրանով գադջետ: Այդ մասին հայտնում է LetsGoDigital-ը:
Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին շարժական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%,, իսկ Ադրբեջանում՝ 3,37%։ Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, , Վրաստանում՝ 1,67%-ին, Ադրբեջանում՝ 4,05-ին։
Լեսբոս կղզում միգրանտների եւ փախստականների Մորիա խոշորագույն ճամբարն ամբողջությամբ այրվել է. դրա պատճառ կարող էր դառնալ հրկիզումը. հրշեջներին խանգարել են մարել կրակը:
Դիտարկումներին մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններ։
Անհայտ անձն ավտոմեքենայով անցել է Նյու Յորքի Թայմս-սքվերում կազմակերպված Black Lives Matter (Սեւամորթների կյանքը նշանակություն ունի) բողոքի ակցիայի մասնակիցների բազմության միջով, երեք հոգի աննշան վերքեր են ստացել:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով:
ՄիԳ-31 ռուսական կործանիչն օդ է բարձրացել՝ «դիմավորելու» Նորվեգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Բարենցի ծովի վրա, Ռուսաստանի սահմանների մոտ:
«Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 բուժառուները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերեւս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկա, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, եւ մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից։
Պրոֆեսիոնալ սպորտը իսկապես մեծ գումար վաստակելու հնարավորություն է: Ճիշտ է, ոչ բոլորին է դա հաջողվում:
«Քիչ առաջ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել եմ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետևողական գործողությունների շնորհիվ բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք:
Սևանա լճի ափին կանցկացվի Փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ընկերությունների միջև: Այս մասին հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից:
Նստած մտածում եմ, թե ինչ ծանր բան է հումորի զգացում չունենալը։ Ու ոչ միայն չունենալը, այլ նաեւ պարզ հումորի վրա մի ամբողջ սեքսիստա-գենդերային շարժում ու տեսություն սարքելը, ներտեսակային խմբակներում սույն տեսության շուրջ լրջմիտ քննարկումներ անելն ու ինքնաբոցավառվելը։
Ավստրալացի Մայքլ Հեմդենը մասնակցել է աճուրդի և հինգ բնակարան գնել Սիդնեյի արվարձանում: Երեխա դրանց համար վճարել է 970 հազար ավստրալիական դոլար (գրեթե 696 հազար ԱՄՆ դոլար):