
ԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինային շուրջ 54 միլիոն ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում տրամադրելու մասին

ԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայի ժողովրդին հումանիտար օգնություն ապահովելու նպատակով շուրջ 54 միլիոն ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ դեպարտամենտը: Նշվում է, որ այս աջակցությունը հումանիտար կազմակերպություններին թույլ է տալիս օգնել Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք արդեն իսկ ունեին օգնության կարիք և որոնք նոր են տուժել պատերազմական գործողությունների հետևանքով։
Ուկրաինային հումանիտար օգնություն ապահովելու նպատակով Միացյալ Նահանգները 2014թ․ ի վեր հատկացրել է շուրջ 405 միլիոն ԱՄՆ դոլար և շարունակում է լինել հումանիտար արձագանքի առաջատարը: