Լեհաստանում սկսվել են Saber Strike միջազգային զորավարժությունները
Լեհաստանում սկսվել են Saber Strike 22 («Սրի հարված – 22») միջազգային ռազմական վարժանքները՝ Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ղեկավարությամբ: Փետրվարի 21-ին այդ մասին հայտնել է հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը։
«Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 1,3 հազար լեհ զինվոր եւ շուրջ 300 միավոր տեխնիկա, ներառյալ Rosomak զրահապատ փոխադրամեքենաներ»,- տեղեկացրել է հրամանատարությունը: Զինավարժանքների սցենարը նախատեսում է ամերիկյան ստորաբաժանումների տեղափոխում Գերմանիայից Բալթիկայի երկրներ Լեհաստանի տարածքով: Լեհաստանի հյուսիս – արեւելքի զորավարժարանում կայացել են լեհ զինծառայողների եւ դաշնակիցների համատեղ զինավարժանքներ:
Saber Strike-ն ամենամյա միջազգային մարտավարական վարժանքներ են, որոնք Լեհաստանում անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Դրանց գլխավոր նպատակն է տարածաշրջանային ճգնաժամերի արձագանքման նախապատրաստումը, սահմանների անվտանգության բարձրացումը եւ սպառնալիքներին հակազդումը:
Ինչպես ընդգծում են լեհական բանակում, «Saber Strike 22 զինավարժանքները տեղի կունենան Լեհաստանի զինված ուժերի 2022 թվականի զինավարժանքների ծրագրին համապատասխան: Հաղորդվում է, որ այդ զորավարժությունները «պլանավորվում են նախօրոք, կապված չեն որեւէընթացիկ գործողության հետ եւ համատեղ հնարավորությունների հիանալի օրինակ են՝ ցուցադրելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները միասին ավելի ուժեղ են», հաղորդել է ՏԱՍՍ-ը: