Բաժիններ՝

Բլինքենը և G7-ի նրա գործընկերները հավաստիացրել են, որ աջակցելու են Ուկրաինային

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների պատասխանը քննարկել է «մեծ յոթնյակի» երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարների եւ եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ:

Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանց միացել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: «Պետքարտուղարը եւ G7-ի արտաքին գործերի նախարարները նախարար Կուլեբային ընդգծել են, որ միասնական են Ռուսաստանի ներխուժման պատասխանի հարցում», ինչպես նաեւ ուկրաինացի ժողովրդին ցուցաբերվող աջակցության մասին, ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Նրանք նշել են, որ ջանքեր են ներդնում «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու» համար: Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ կապված Դոնբասի իրադրության հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս