Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 21-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16․60C (1955թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15․90C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.10C