Բաժիններ՝

Դոնի Ռոստովից փախստականների համար հումանիտար օգնության շարասյուն է ուղևորվել բաշխիչ կենտրոն

Դոնբասի փախստականների համար «Եդինայա Ռոսիա»-ի (ԵՌ) եւ ԱԻՆ-ի կողմից կազմակերպված հումանիտար օգնության շարասյունը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, կուղեւորվի բաշխիչ կենտրոն, իսկ հետո՝ ժամանակավոր տեղավորման կետեր: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է ԵՌ կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, փախստականների համար առաջին 800 տոննա հումանիտար օգնությունը հասել է Ռոստովի մարզ, մինչեւ փետրվարի վերջն սպասվում է եւս 500 տոննա բեռ:

Առանձին մեքենա է կազմավորվել սառնարաններով, միկրոալիքային վառարաններով: Փետրվարի 23-ի առավոտյան շարասյունը զննել են Տուրչակը, ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը, Պետդումայի փոխխոսնակ Աննա Կուզնեցովան եւ Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբեւը: Ինչպես ճշտել են տարածաշրջանի կառավարությունում, ավտոշարասյան կազմում 40 մեքենա է:

Դրանցից 30-ը ՌԴ սուբյեկտների հումանիտար օգնությունն է, 10-ը՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարություններինը: Բեռի կազմում ուտելիք է, հիգիենայի պարագաներ, հակասեպտիկներ, էլեկտրասարքեր:

Ավելի վաղ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարությունը հաղորդել էր հանրապետությունների քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանելու մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին տարհանումը վերաբերում է կանանց, երեխաներին ու տարեց մարդկանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս