Բաժիններ՝

ՌԴ զինված ուժերը մտել են Կիևի մարզ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ճեղքել են պետական սահմանը Կիևի մարզի հատվածից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական տեխնիկան անցել է «Վիլչա» անցակետով, որի ընթացքում ուկրաինացի զինվորականները մարտ են վարել:

«Բացի այդ, Ժիտոմիրի ջոկատի սահմանապահ ծառայության «Մլաչովկա» բաժնի տեղակայման վայրից «Գրադ»-ից իրականցվել է հրետակոծություն:

Նշենք, որ սահմանապահ ստորաբաժանումները, կախված իրավիճակից, տեղակայվում են պահեստային դիրքերի վրա եւ գործում են Ուկրաինայի Զինված ուժերի եւ Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28