Բաժիններ՝

Ղազախստանի ԱԳ նախարարը հնարավոր չի համարել ՀԱՊԿ-ի ուժերի կիրառումը ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը թույլատրում էռազմական կամ խաղաղապահ ուժեր կիրառել միայն կազմակերպության մասնակից երկրների տարածքում, ինչի կապակցությամբ ՀԱՊԿ-ի ուժեր ԼԺՀ եւ ԴԺՀ ուղարկելը հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Մուխտար Տլեուբերդին:

«Ո՛չ, անհնար է, որովհետեւ, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ի կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական կամ խաղաղապահ ուժերի կիրառումը: Դրանք կարող են կիրառվել միայն ՀԱՊԿ-ի տարածքում»,- Տլեուբերդին երեքշաբթի օրը կառավարության կուլուարներում ասել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: Տլեուբերդին հիշեցրել է, որ «վերջերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է խաղաղապահ զորակազմ ԼԺՀ եւ ԴԺՀ ուղարկելու հնարավորության վերաբերյալ հարցը»: «Ինչպես նա ասել է, դա հիպոթետիկ հարց է: Այսինքն՝ գործնականում դա հնարավոր չէ:

«Որպեսզի ուղարկելը հնարավոր լինի, հարկավոր է, բնականաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ եւ համապատասխան մանդատ: Բայց, ինչպես գիտեք, ՄԱԿ-ը չունի իր խաղաղապահ ուժերը, ուստի գործնական հարթության վրա հարցն այդպես չի դրված»,-նշել է Ղազախստանի ԱԳ նախարարը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմելուց հետո փետրվարի 21-ի երեկոյան Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո դիմել է ՌԴ քաղաքացիներին եւ հայտարարել, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել՝ անհապաղ ճանաչելու Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր կանգնել են արյունահեղության, բռնության եւ անօրինականության ուղու վրա, չեն ընդունել եւ չեն ընդունում Դոնբասի հակամարտության ոչ մի այլ լուծում, բացի, ռազմականից:

Դիմելուց անմիջապես հետո նախագահը Կրեմլում հրամանագրեր ստորագրեց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին: Իր հրամանագրերում Պուտինը հանձնարարել է՝ խաղաղության պահպանումը ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում ապահովել ՌԴ զինված ուժերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս