
Տավուշի մարզի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետի դին. shamshyan.com

Փետրվարի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը Չորաթան բնակավայրում՝ իրեն պատկանող ավտոլվացման կետի հետնամասում գտնվող էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, պարզվել է, որ հոսանքահարման հետևանքով Վ. Ապերյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ֆինանսական մասի պետ: