
ԱՄՆ-ում ավելի քան 100 ավտոմոբիլ է ենթարկվել վթարի ձյան տեղումների պատճառով

Իլինոյսի նահանգում մի քանի ճանապարհա-տրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել 100 ավտոմոբիլների մասնակցությամբ: Փետրվարի 18-ին այդ մասին Twitter-ում տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
Ճանապարհա-տրանսպորտային պատահարների հիմնական պատճառների թվում նշել են վատ տեսանելիությունը ճանապարհին, որի պատճառը ձյան առատ տեղումներն են նահանգի ամբողջ տարածքում:
Ոստիկանությունում չեն ճշտել, թե տուժածներ կան արդոք վթարի ենթարկվածների թվում:
Վատ եղանակային պայմանների պատճառով նահանգում նաեւ երթեւեկության համար կսահմանափակեն I-39 ավտոմայրուղու 30-կիլոմետրանոց հատվածը:
«(Ավտոմայրուղու) (…) Նորմալից մինչեւ Մինոնկ (քաղաքներ Իլինոյսի նահանգում – ծանոթ. խմբ.) ընկած (հատվածը) մոտավորապես 12 ժամով փակ կլինի ավելի քան 100 ավտմոբիլների մասնակցությամբ բազմաթիվ վթարների պատճառով»,- ասված է նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Իլինոյսի ոստիկանությունը փետրվարի 17-ից տեղացի վարորդներին նախազգուշացնում է եղանակային պայմանների վատթարացման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: