Բաժիններ՝

Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ստեղծած ճգնաժամի զոհը. Այաթոլլահ Ալի Խամենեի

Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամեր ստեղծելու ԱՄՆ քաղաքականության հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին։

«Եթե նրանք (ԱՄՆ-ն) չեն կարող ճգնաժամ ստեղծել, ապա սպառազինություն արտադրող ընկերությունները չեն կարող գործել առավելագույն ծավալներով: Նրանք պետք է ճգնաժամեր ստեղծեն, որպեսզի ապահովեն այս մաֆիայի շահերը: Այսօր Ուկրաինան դարձել է այս քաղաքականության զոհը»,- ասել է նա։

Այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031